Արտամետի միջնակարգ դպրոցը կրում է Գուրգեն Մարգարյանի անունը


Արտամետի միջնակարգ դպրոցը կրում է Գուրգեն Մարգարյանի անունը

  • 06-09-2012 14:05:25   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ կառավարությունը համապատասխան փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարել փոփոխություն կատարել նաեւ «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ապահովել դրա պետական գրանցումը։ Իր ընդունած երկու որոշումներից առաջինով կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երեւանի Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել գյուղական համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։ Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ եւ լրացումներ, գործադիրը ձեռնամուխ է լինում բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը եւ ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշումը միտված է նաեւ բարձրագույն կրթության մատչելիությանը` ուսանողների աջակցության եւ ընտանիքների ապահովության գնահատման համակարգի միջոցով։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play