Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը


Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը

  • 07-09-2012 17:56:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շարունակվում է Համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք եւ լրացնել մասնակցության հայտը: Մինչ այժմ 29 թիմ արդեն իսկ գրանցվել է առաջնությանը եւ ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների իրենց նախագծերը: Մասնակից թիմերի եւ համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը եւ խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը: Դասընթացը կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ opengame@uite.org հասցեին: Համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play