Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր որդուն առեւանգել են


Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր որդուն առեւանգել են

  • 21-03-2011 15:12:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր որդուն առեւանգել են: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը Պտղնի գյուղի բնակիչ Ալբերտ Չիլինգարյանի տանը հայտնաբերեցին առեւանգվածին: Նա հայտնեց, որ Ալբերտ Չիլինգարյանը ' ոմն Ռաֆայել Աղամյան մարտի 16-ին առեւանգել են իրեն, բռնությամբ տարել Չիլինգարյանի տուն, փակել գետնահարկում, պահել երեք օր, խոշտանգել եւ գումարային պահանջներ ներկայացրել: Առեւանգվածին հայտնաբերելուց մոտ մեկ ժամ անց Չիլինգարյանի տան մոտ հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց նախկինում չորս անգամ դատապարտված Ռաֆայել Աղամյանը: Նրա մոտ հայտնաբերվեց առեւանգվածի անձնագիրը: Աղամյանին բերման ենթարկելուց րոպեներ անց հայտնաբերվեցեւ բռնվեց Ալբերտ Չիլինգարյանը: Նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել է շերեփ, թափանցիկ լուծույթ պարունակող ներարկիչ: Չիլինգարյանը հայտնել է, որ շերեփը թմրանյութ պատրաստելու համար է, իսկ ներարկիչի պարունակությունը քացախաթթվի անհիդրիդ է: Խուզարկություն կատարվեց նաեւ Չիլինգարյանի տանը: Ավտոտնակից հայտնաբերվել է քացախաթթվի անհիդրիդ պարունակող տարա, իսկ գետնահարկից` սղոցաձ' դաստակալով դանակ, որով վնասվածքներ են հասցվել առեւանգվածին: Առեւանգման փաստով նախապատրաստված նյութերն ու առեւանգիչները հանձնվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն