Սեպտեմբերի 15-16-ին իրականացվելու է առաջին m2Work Հեքըթոնը


Սեպտեմբերի 15-16-ին իրականացվելու է առաջին m2Work Հեքըթոնը

  • 15-09-2012 17:44:36   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, «mLab ECA» ծրագրի շրջանակում, infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացնում է առաջին m2Work Հեքըթոնը, որը 2012թ. սեպտեմբերի 15-16-ին միաժամանակ կանցկացվի 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում. • Հայաստան՝ mLabECA(Արեւելյան Եվրոպա, Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա) • Քենիա՝ mLabEasternAfrica • Հարավային Աֆրիկա՝ mLabSouthernAfrica • Վիետնամ՝ mLabEastAsia • Նեպալ՝ mHubNepal Այս տարվա սկզբին Համաշխարհային Բանկի նորարարության եւ ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկեց m2Workմրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձեւավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ. աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2WorkՀեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ եւ միկրոաշխատանքին վերաբերվող այլ գաղափարներ կյանքի կոչելու համար: m2WorkՀեքըթոնի նպատակներն են. 1. մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպերը, 2. բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը: Միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում. սկիզբը՝ սեպտեմբերի 15-ին ժամը՝ 11:00-ին: Մոբայլ միկրոաշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, Հեքըթոնին մասնակցությանն առնչվող կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` info@mlab.am; info@m2workhackathon.org էլ. հասցեներով կամ զանգահարել +37410 219741 հեռախոսահամարով: Հետեւե՛ք www.mlabeca.com կայքէջին, Twitter-ի եւ Facebook-ի թարմացումներին:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play