Էլեկտրոնային սմայլը վաղը կդառնա 30 տարեկան :-)


Էլեկտրոնային սմայլը վաղը կդառնա 30 տարեկան :-)

  • 18-09-2012 10:38:05   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շատ զարմանալի է մեզ համար, բայց սմայլը իրոք գոյություն ունի արդեն 30 տարի: Մեզ համար այդքան սովորական դարձած եւ գրավոր խոսքի գլխավոր բաղադրիչներից մեկը ունի ստեղծման յուրահատուկ պատմություն: Որպես թեք սմայլի ծննդօգնական հանդես է եկել պրոֆեսոր Scott E. Fahlman-ը: 1982 թվականին մասնակցելով օնլայն ֆորումների նա հասկացավ, որ իր կողմից արտահայտված սուր հումորները, որոշ մարդկանց կողմից ընկալվում էին որպես լուրջ խոսք եւ իր համար շատ բարդություններ էր առաջացնում: Այդ ժամանակ նա սկսեց մտածել ինչ որ եղանակի մասին, թե ինչպես արտահայտել էմոցիաները: Եվ ահա այսպես առաջացան սմայլիների նախահայրերը: Այս սմայլը :-) այն ժամանակ օգտագործվում էր հումորը կամ հեգնանքը նշելու համար, իսկ սա` :-( ,լուրջ խոսքը: Սրանց իմաստները եւ գրելաձեւ իհարկե որոշ չափով փոփոխվել են, սակայն նրանց իրական իմաստը եղել է դա: Ճապոնացիներից մեզ հասել են նաեւ ուղահայց սմայլներ, որոնք հիմա նույնպես շատ լայն տարածում ունեն: Օրինակ ժպիտը արտահայտվում էր այսպես` (^.^) , իսկ լուրջ, կարելի է ասել նաեւ ջղային դեմքը այսպես՝ ~_~ : Էլեկտրոնային սմայլի առաջին օգտագործումը՝ 19-Sep-82 11:44 Scott E Fahlman :-) From: Scott E Fahlman I propose that the following character sequence for joke markers: :-) Read it sideways. Actually, it is probably more economical to mark things that are NOT jokes, given current trends. For this, use :-(
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play