Հաճելի անակնկալ Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների համար


Հաճելի անակնկալ Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների համար

  • 19-09-2012 10:57:29   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ուսումնական տարին Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար սկսվեց հաճելի անակնկալով: Սեպտեմբերի 14-16-ը շուրջ 100 ուսանողներ 5 մասնագիտական առարկաների դասախոսների հետ միասին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացրին ուսումնական պրակտիկա: Այստեղ կատարված աշխատանքներով ուսանողները կմասնակցեն առաջիկայում նախատեսված աշնանային ուսանողական ցուցահանդեսին, որտեղ կշնորհվեն մրցանակներ լավագույն աշխատանքների համար: Խորհրդային Միության փլուզումից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար նման ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում: Քոլեջի ուսանողները բնության գրկում հնարավորություն ստացան կատարելագործել իրենց հմտությունները։ Սեպտեմբերի 21-23-ը Ծաղկաձորում պրակտիկա կանցնի քոլեջի եւս 100 ուսանող։ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Սողոմոնյանը նշում է, որ նման միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ: Ծրագրի նպատակն է խրախուսել ուսանողների առաջադիմությանը եւ նպաստել ստեղծագործական վերելքին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play