Տեղի ունեցավ ֆորում՝ նվիրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի տասներկուերորդ տարելիցին


Տեղի ունեցավ ֆորում՝ նվիրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի տասներկուերորդ տարելիցին

  • 25-09-2012 11:22:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի ներքո ձեւավորված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամին նվիրված (ԳԿՀԱՀ`,ANSEFե)միջազգային ֆորումը։ ANSEF-ըստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի եւ մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով եւ անցած տասներկու տարիների ընթացքում կարեւոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում՝ աջակցելով եւ խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։ Ֆորումին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ՝ ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ՀՕՖ-ի ատենապետ Րենդի Սաբահ-Գուլյանը, ANSEF-ի հետազոտական խմբի ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ՀՀ Սփյուռքի նախարար, տիկին Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականներ, ակադեմիկոսներ եւ այլ պատվավոր հյուրեր։ Ֆորումի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ՝ նախկինում Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ՝դոկտորԱրամ Չոբանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Տեսական եւ կիրառական ոլորտի գիտական նվաճումները ներկայացվեցին տեսանյութերի եւ պատկերավոր հաշվետվությունների տեսքով, որոնց միջոցով գիտնականները եւ ANSEF դրամաշնորհի արժանացած գիտահետազոտական խմբերի ներկայացուցիչները մեկ անգամ եւս փաստեցին արձանագրված արդյունքներն ու դրանց կայացման գործում ANSEF-ի դրամաշնորհային ծրագրի կարեւորությունը։ Ֆորումի քննարկման ընթացքում հնչեցին նաեւ մի շարք գործնական առաջարկներ։ ՀՕՖ-ի հաղորդակցությանեւ տեղեկավության բաժնից հայտնում են, որ անցած 12 տարիների ընթացքում ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին ընդհանուր առմամբ արժանացել են 281գիտահետազոտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմել է 1մլն 405 հազար դոլար
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play