ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյան. “Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյան. “Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է

  • 26-09-2012 19:13:35   | Հայաստան  |  Սպորտ

“Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է”, սեպտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը: “Նախ կցանկանայի լսել, կոնկրետ ծրագրեր եւ առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձեւերը զարցացնելու եւ մասսայականացնելու ուղղությամբ”,- ասել է նախարարը, հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ, փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես էլ ֆեդերացիաների նպատակը սպորտի մասսայականացումը պետք է լինի, քանի որ հենց այդտեղից են աճում ապագա տիտղոսակիր մարզիկները: “Եկեք արմատապես փոխենք մեր մոտեցումը սպորտի նկատմամբ, ավելի շատ մտածենք սպորտի մասսայականացման եւ ոչ թե ամեն գնով մեդալների արժանանալու մասին”,- ասել է Հ. Ռոստոմյանը եւ նշել, որ ինքը պարբերաբար լինելով Երեւանում եւ մարզերում գտնվող մարզասրահնեում լավատեղյակ է այնտեղ տիրող իրավիճակին: “Գիտեմ ինչպիսի պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Խնդիրները շատ են, բայց բոլորն էլ լուծելի: Անհրաժեշտ է ուղղակի համակարգված եւ սրտացավ մոտեցում”,- ասել է նա: Մասնակիցները տեղեկացրել են, որ սրտացավությունից բացի անհրաժեշտ են նաեւ ֆինանսական միջոցներ, այսօրվա պետական ֆինանսավորման չափը համարելով անբավարար են: Ուրախացնելով ներկաներին, նախարար Հ. Ռոստոմյանը տեղեկացրել է, որ 30-ից 50 տոկոսի չափով կավելանա պետական բյուջեից ֆինանսավորվող, հանդիպմանը ներկա 15 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը: “Այսպես կոչված մեծ մարզաձեւերի ֆեդերացիաները կկարողանան ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, մեր նպատակը փոքրերին աջակցելն է”,- շեշտել է նախարարը եւ զգուշացրել, որ անձամբ է վերահսկելու, որպեսզի պետական գումարները ծախսվեն խիստ նպատակային: Նշենք, որ հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի մարմնամարզության, սամբոյի, աթլետիկայի, դահուկային սպորտի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության, լողի, կանոէի, ջրացատկի, ավանդական ուշուի, գեղասահքի, սինխրոն լողի, խոտի հոկեի եւ բադմինթոնի ֆեդերացիաների ղեկավարները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play