DAAD-ի / Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի դրամաշնորհները Հայաստանի համար


DAAD-ի / Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի դրամաշնորհները Հայաստանի համար

  • 03-10-2012 17:07:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավելի քան 80 կրթաթոշակ Հայաստանի ուսանողների, բուհավարտների եւ գիտնականների համար Մինչեւ 2012թ. հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները հնարավորություն ունեն դիմել DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին: DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: DAAD-ն Հայաստանում հանդես է գալիս 1996թ.-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն 2004թ.-ից: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտմականներին: Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Գերմանիան համարվում է աշխարհի ամենասիրված կրթական երկիրը: Գերմանական բուհերն անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական եւ մոտ 300 ասպիրանտական դասընթացներ: Գերմանական բուհերի շրջանավարտները մրցունակ են համարվում ամբողջ աշխարհում, ունեն մեծ հնարավորություններ միջազգային աշխատաշուկայում բարենպաստ առաջարկներ ստանալու: Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունների մասին Դուք կարող եք տեղեկանալ համացանցում` հետեւյալ հասցեով` www.daad.am Մանրամասն տեղեկությունների համար դիմել Երեւանյան տեղեկատվական կենտրոն, հետեւյալ հասցեով` Սարմեն փողոց 82, 0019 Երեւան:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play