Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ուղիղ հեռարձակումը


Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ուղիղ հեռարձակումը

  • 05-10-2012 17:54:15   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն



2012թ. հոկտեմբերի 4-6-ը ընթանում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ Հայաստանի ժուրնալիստների միությունը: Քննարկումների առանցքային հարցն է հանդիսանում հայաստանյան եւ աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միեւնույն՝ հստակ եւ ազդեցիկ «հաղորդագրության» մատուցումը: Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է «Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը» խորագրով: Արդեն իսկ ելույթներ են ունեցել Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության արդի հիմնախնդիրները Մերձավոր Արեւելքի ԶԼՄ-ում, Ֆրանսիայի «Եվրոպա եւ Արեւելք» ամսագրի տնօրեն Վարուժան Սիրապյանը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Գույումջյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Օրվա երկրորդ կեսին սկսվեց «Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում» խորագրով նիստը: Երրորդ նիստը կրում է «Հայոց ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում» խորագիրը: Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Կամփոփվեն «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար համահայկական մրցույթի» եւ «Արցախն ակնթարթներում» լուսանկարների մրցույթի արդյունքները: Շարունակում ենք ներկայացնել համաժողովի ուղիղ հեռարձակումը Աղավնաձորից:
Նոյյան տապան  -   Հասարակություն