Մեկնարկեց կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը


Մեկնարկեց կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը

  • 08-10-2012 11:21:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց կենսաքիմիայի եւ մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի քարտուղարի պաշտոնակատար Ֆլորա Սարուխանյանը տեղեկացրեց, որ երկօրյա դպրոցին մասնակցում են 65 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, դասախոսներ։ Դպրոցում դասախոսելու է միջազգային 6 փորձագետ, որոնք ներկայացնում են չորս երկիր՝ Գերմանիա, Իսպանիա, Թուրքիա եւ Անգլիա։ ?Դպրոցը հնարավորություն կտա երիտասարդ գիտնականներին ծանոթանալ եվրոպական փորձին, պրոֆեսորադասախոսական կազմի հետ կիրականացվի փորձի փոխանակում՝ ինչպես պատրաստել ասպիրանտներին, ինչպես անցկացնել ասպիրանտական ուսուցումը?,- նշում է Ֆլորա Սարուխանյանը։ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը կարեւորում է դպրոցի անցկացումը.«?Ցավոք, մեզ մոտ երիտասարդ մասնագետները շատ դեպքերում չգիտեն՝ ինչպես պատրաստեն եւ ներկայացնեն գիտական ծրագրեր, ինչ հիմնադրամներ կան, որտեղ կարելի է դիմել եւ ստանալ համապատասխան ֆինանսավորում։ Այս դպրոցի առաջնահերթ խնդիրներից մեկը հենց այս հարցում մեր երիտասարդ մասնագետներին տեղեկացնելն է»։ Կենսաքիմիայի եւ մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան, Եվրոպական կենսաքիմիական միությունների ֆեդերացիան (FEBS) եւ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play