Ուղիղ եթեր. «Հոգեկան առողջություն – Դեպրեսիա. Դրդապատճառներ և ելքեր» թեմայով ասուլիսի


Ուղիղ եթեր. «Հոգեկան առողջություն – Դեպրեսիա. Դրդապատճառներ և ելքեր» թեմայով ասուլիսի

  • 10-10-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 10-ի, ժամը՝ 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի է ունենում ասուլիս՝ «Հոգեկան առողջություն – Դեպրեսիա. Դրդապատճառներ եւ ելքեր» թեմայով: Հյուրերն են՝ Սեդրակ Սեդրակյանը - «Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Խաչատուր Գասպարյանը - ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ - ՍՂՀՀ «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Մելինե Թովմասյանը - ՍՂՀՀ «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գործադիր տնօրեն: Թեմայի վերաբերյալ. Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության /ՀԱ/ համաշխարհային օրն է: ՀԱ օրվա այս տարվա հռչակված կարգախոսն է՝ “Դեպրեսիա. Գլոբալ ճգնաժամ” Համառոտ տեղեկություններ Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումները եւ Առողջապահության Համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան լինելու է երկրորդը հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ համաձայն ԱՀԿ 2008թ. տվյալների, 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Այսօր ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ ունի դեպրեսիա: 17 երկրներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ 20 մարդուց 1-ը տարվա ընթացքում ունենում է դեպրեսիվ էպիզոդ: “Դեպրեսիա. Գլոբալ ճգնաժամ” կարգախոսը Դեպրեսիան հաճախ հանդիպող հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է ընկճված տրամադրությամբ, հետաքրքրությունների կամ հաճույքի զգացողության կորստով, էներգիայի նվազմամբ, մեղքի զգացողությամբ կամ ցածր ինքնագնահատականով, քնի խանգարումներով եւ ուշադրության կենտրոնացման դժվարությամբ: Ո՞վ կարող է տառապել հոգեկան խնդիրներով: Հոգեկան խանգարումներ կարող են լինել ցանկացած մարդու մոտ՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ նրա գրաված դիրքից: Այդ պատճառով կարեւոր է հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունը տվյալ երեւույթի վերաբերյալ: ՀԱ օրվա խորհուրդը 1992 թվականից հոկտեմբերի 10-ը ընդունվում է որպես ՀԱ համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ՀԱ հիմնախնդիրների վրա: Որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլեւ հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաեւ քաղաքականություն կառուցողները: ՍՂՀՀ ԻՆԹՐԱ ՀԱ կենտրոնը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվում է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում իրականացվելու են. • Աշխատանք ԶԼՄ-ների հետ / ասուլիսներ, հարցազրույցներ եւ հոդվածներ/ • Դեպրեսիայի վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցի թարգմանում, հրատարակում եւ անվճար տրամադրում շահագրգիռ կազմակերպություններին • Այցելություն մարզեր • Հայաստանում ՀԱ հիմնախնդիրների ներկայացում հոկտեմբերին Պրագայում կայանալիք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի միջազգային գիտաժողովին • ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ սկսել առողջության առաջնային պահպանության օղակի մասնագետների համար դեպրեսիայի վերաբերյալ կլինիկական ուղեցույցի մշակման գործընթաց • Ձեւավորել հոգեկան խանգարում ունեցողների ինքնաօգնության խումբ • 2012թ. Հոգեկան առողջության հիմնախնդիրների լուսաբանման գործում ամենամեծ ավանդ ներդրած մամուլի ակումբի մրցույթի հայտարարում:
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play