ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է HTC Wildfire S սմարթֆոն՝ շահավետ պայմաններով


ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է HTC Wildfire S սմարթֆոն՝ շահավետ պայմաններով

  • 19-10-2012 17:38:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

19-ը հոկտեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135000 դրամի փոխարեն): Ավելին` հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50 տոկոսի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետեւյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր, SMS եւ MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում եւ ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաեւ օգտվել ռոումինգից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play