Սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել` դատը ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ


Սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել` դատը ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ

  • 26-10-2012 16:50:27   | ԱՄՆ  |  Իրավունք

Ամերիկահայ Էդմոնդ Խուդյանը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին. «Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերնին ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Հարգարժան Պր. Դեսպան, Իմ Անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, Արին Կապիտալ կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄն-ում: Դեռեւս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ.Խաչատրյանին եւ հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված եւ գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով: 2011-ի Մարտին պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին եւ այլ արդարադատության մարմիններին իմ հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու եւ $4,500,000 դոլար յուրացնելու մասին: Այդ բողոքի մարնամասնությունները ուղարկվել են նաեւ նախկին դեսպան Տիկ. Մարի Յովանովիչին եւ բովանդակությանը կարող եք ծանոթանալ http://hetq.am/eng/articles/342/ - կայքից: Բողոքս Արին Կապիտալ եւ Ներդրումային ՍՊԸ-ն մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղեւոնդ Ղալումյանի եւ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր, որի հիման վրա Մայիս 3, 2011ին հարուցվել է 83159711 քրեական գործը: 2011թ-ին աշնանը ինձ պարզ է դառնում, որ նույն խումբը շինծու սնանկության գործով դատական ակտերի շնորհիվ ցանականում է բռնագրավել ընկերության $2,000,000 գույքը եւ ես անմիջապես դիմում եմ ներկայացրել քրեական գործով պատասխանատու անձանց, որպեսզի արգելանք դրվի գույքի վրա, մինչ քրեական գործի ավարտը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում, անհիմն պատճառաբանելով որ չկա տուժող եւ մեղադրյալ, ուրեմն արգելանք դնել հնարավոր չէ, չնայած նրան, որ շենքում կան բազմաթիվ բնակարան չստացած գնորդներ եւ իմ կամ նրանց տուժող լինելը անվիճելի է: Չնայած միլիոնավոր դոլարների կուրուստի, շենքում որեւե մեկը տուժող չի ճանաչվել, որովետեւ այդ դեպքում դատավարական կարգավիճակ ունեցող տուժողների փաստաբանների միջնորդությունների ճնշման տակ ստիպված կլինեն քրեական գործին ընթացք տալ: 2012թ-ի Մայիսին ընկերությանը մնացած գույքի վրա արգելանք դնելու համար հանդիպել ենք Գլխ Դատ. օգնական Պր. Մնացական Սարգսյանի եւ վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի հետ, ստացել բանավոր համաձայնություն, սակայն դիմում ներկայացնելուց հետո նորից միջոցներ չի ձեռնարկվել: Արդյունքում ընկերությունից բռնագրավվեց եւ Վլադիսլավ Մանգասարյանին հանձնվեց ընկերության վերջին' մոտ $2,000,000 դոլար արժեցող գույքը: Այլեւս անիմաստ է դարձել բողոքներ գրելը, դատարան դիմելը երբ պետության արդարադատությունը ինքնին կոռումպացված է: ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանը, Գլխ. Դատախազության դատախազ Լեռնիկ Հովաննիսյանը, վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը, Գլխ. Դատախազի օգնական Մնացական Սարգսյանը եւ Գլխ. Դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորել են հանցագործությունը, գործը միտումնավոր ձգձգել, ստեղծել պայմաններ որեւէ մեկին տուժող չճանաչելու եւ ընկերության ունեցվածքը իրենց հովանավորողներին հանձնելու նպատակով: Նրանց թողտվությամբ հանցագործներին հնարավորություն է տրվել շարունակաբար տարածքներ յուրացնել եւ խուսափել պատասխանատվությունից: Սա Հայաստանում տիրող կոռուպցիայի վառ դրսեւորումն է: Գործ ունենք` սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների եւ/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող եւ անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը եւ նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել եւ օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են եւ’ գործող անձանց շրջանակը, եւ’ չվճարված հարկերը, եւ’ խարդախության փաստերը, սակայն վերեւների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները: Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները եւ նրանց եւս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ եւ հետեւություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում եւ ինչպես են աշխատում: Հարկ եմ հայտնում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի եւ UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում եւ ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում: Երկուշաբթի, Հոկտեմբեր 29-ին, առավոտյան 11:00-ին տեղի կունենա ինձ տուժող ճանաչելու դատական նիստը վերաքննիչ դատարանում: Այս գործի մանրամասներին կարելի է ծանոթանալ arincapital.com կայքից»: Հարգանքներով, Էդմոնդ Խուդյան ԱՄՆ
Նոյյան տապան  -   Իրավունք