ՀՀ էկոնոմիկայի նախարարը կաջակցի մտքի փառատոների անցկացմանը


ՀՀ էկոնոմիկայի նախարարը կաջակցի մտքի փառատոների անցկացմանը

  • 09-11-2012 15:12:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նոյեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնած ?Սալվադոր ֆեստ? մտքի փառատոնում հաղթած երիտասարդները եւ ծրագրի կազմակերպչական անձնակազմը հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ։ ?Սալվադոր ֆեստը? տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար եւ ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ?Սալվադոր ֆեստ? մրցույթ-փառատոնի նպատակը, երիտասարդները ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները։ Տիգրան Դավթյանը կարեւորել է մտքի փառատոնի անցկացումը եւ կազմակերպիչներին ու ուսանողներին խորհուրդ է տվել հետագայում էլ ավելի մեծացնել ծրագրի վերլուծական-հետազոտական մասը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մտքի փառատոների անցկացմանը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play