Մետրոպոլիտ Դիոնիսիոսի հանդիպումը Մարդասիրական ճեմարանում


Մետրոպոլիտ Դիոնիսիոսի հանդիպումը Մարդասիրական ճեմարանում

  • 12-11-2012 10:49:10   | Հնդկաստան  |  Հասարակություն
2012 թվականի նոյեմբերի10-ին հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրա-կան ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ճեմարանի իր գրասենյակում ընդունեց Հնդիկ Մալաբար Եկեղեցու Կալկաթայի թեմի մետրոպոլիտ դոկտոր Ջոզեֆ Մար Դիոնիսիոսին եւ նրան ուղեկցող պատվիրակութ-յանը: Հայր Սուրբը բարի գալուստ մաղթեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհավորեց Հնդկաստանում Հնդիկ Մալաբար Եկեղեցու կաթողիկոսության հիմնադրման 100-ամյակի առթիվ ու մաղթեց, որ Երկնավորը նորանոր հարյուրամյակներ պարգեւի եւ շեն ու հաստատուն պահի քույր եկեղեցու հոգեւոր կենտրոնը Քերալայում: Մետրոպոլիտ Դիոնիսիոսն իր գոհունակությունը հայտնեց հանդիպման համար, հետաքրքրվեց հնդկահայ հոգեւոր հովվության եւ Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությամբ: Նա Հայր Խորենին հրավիրեց իրենց հոգեւոր կենտրոն Քերալա, ինքն էլ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց պատեհ առիթով այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան: Նրանք միասին աղոթեցին, ապա Մարդասիրականի բակում Դիոնիսիոս սրբա-զանն իր պատգամը փոխանցեց ճեմարանի աշակերտներին` հորդորելով ուսման մեջ լինել առաջադեմ, սիրել գիրքն ու լինել Հայաստանի արժանի եւ հպարտ զավակ-ները: Ինչպես տեղեկացնում են Հայոց Մարդասիրական ճեմարանից, հրաժեշտից առաջ Գերաշնորհ Սրբազան Հայրը եւ Հոգեշնորհ Հայր Սուրբը հուշա-նվերներ փոխանակեցին:
Նոյյան տապան  -   Հասարակություն