Ասուլիս «Պետական ՏՀՏ կարիքների համար իրականացվող գնումների ոլորտում առկա խնդիրները» թեմայով


Ասուլիս «Պետական ՏՀՏ կարիքների համար իրականացվող գնումների ոլորտում առկա խնդիրները» թեմայով

  • 13-11-2012 18:13:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է մասնակցել «Պետական ՏՀՏ կարիքների համար իրականացվող գնումների ոլորտում առկա խնդիրները եւ դրանց վերաբերյալ ԻՏՁՄ կողմից պատրաստված առաջարկությունները» թեմայով մամուլի ասուլիսին: Այն տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկում: Բանախոսն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս տարի միությունն իրականացնում էր «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում մշտադիտարկում եւ բարեփոխում» ծրագիր, որի նպատակն էր ապահովել պետական գնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել եւ հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները, «մեկ վայրում» դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել եւ համախմբել հասարակության ակտիվ եւ շահագրգիռ շերտերին, ինչպես նաեւ նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը: Ծրագիրը տեւեց 7 ամիս, իրականացվում էր Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play