Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը


Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը

  • 13-11-2012 11:54:30   | Հայաստան  |  Հայտարարություններ
2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝ ? գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների, ? գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչեւ 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը, ? գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչեւ 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը, ? գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն, ? տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը: Տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը: Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձեւակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղեւարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով: ՀԿԵ-ն հետեւողական աշխատանքներ է տանում ուղեւորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղեւորների սպասարկման որակը, ինչպես նաեւ աճում է գնացքների արագությունը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն եւ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play