«Dasaran.am»-ին է միացել ՀՀ 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները


«Dasaran.am»-ին է միացել ՀՀ 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները

  • 19-11-2012 10:30:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում են արդեն Հայաստանի Հանրապետության 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաեւ Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաեւ բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը: «Dasaran.am»-ի աշխատակազմը 2012թ.-ի մարտից ի վեր վերապատրաստումներ է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքներում եւ տեղի դպրոցների անձնակազմին ծանոթացրել օպերատորների, ուսուցիչների եւ տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքին: Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների եւ օպերատորների միջեւ տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն: Երեւանի թիվ 38 դպրոցի օպերատոր Ռոզա Սարգսյանի խոսքով՝ կայքն անցած տարվա համեմատ ավելի մատչելի ու ճկուն է: Արտաշատի թիվ 6 դպրոցի օպերատոր Արմենուհի Հայրապետյանը նշում է, որ կայքը լավ է աշխատում եւ օրեցօր այն կատարելագործվում է՝ ավելի հարմարավետ դարձնելով մուտքագրումները: Իսկ ինչպես նշում են բազմաթիվ ծնողներ, «Dasaran.am»-ի շնորհիվ հեշտացել է երեխաների առաջընթացի վերահսկողությունը, ինչպես նաեւ կայքն օգնում է ապահովել դպրոցների թափանցիկությունն ու նվազեցել կոռուպցիոն ռիսկերը: Ավելացնենք նաեւ, որ համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ եւ բացակայությունների 22% նվազում, ինչը եւս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: Նշենք, որ վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող եւ նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու եւ 19.500.000 ամսական էջադիտում: Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play