Խոսող փողոցային նշանները կօգնեն զբոսաշրջիկներին, ովքեր չեն տիրապետում տեղական լեզվին


Խոսող փողոցային նշանները կօգնեն զբոսաշրջիկներին, ովքեր չեն տիրապետում տեղական լեզվին

  • 04-12-2012 15:19:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երկու նախագծողներ՝ Էնդրյու Սպիցը և Մոմո Միյազակին, ստեղծել են <> ինտերակտիվ սարքը Կոպենհագենում, որը  աուդիոօգնություն կցուցաբերի զբոսաշրջիկներին, ովքեր դժվարին դրության մեջ կհայտնվեն տեղական լեզուն չիմանալու պատճառով: Այս մասին գրում է dailytechinfo.org կայքը: Սարքը կազմված փողոցային նշաններից և ցուցանակներից, որոնցում դրված է տեսալսողական սարքավորումներ, որոնք պարզ արտաբերում են փողոցի անվանումը կամ տեղակատվությունը սլաքի միջոցով:

Ինչպես գրում է dailytechinfo.org կայքը ընկալման և հիշողության ձայնային ինֆորմացիայի լավացման համար յուրաքանչյուր ցուցանակում տեղադրվել է գունային գիծ, որը լուսավորում է բառի որոշակի վանկը կախված նրա արտասանությունից:  Սա պարզ էլեկտրոնային  սարք է, որը պատրաստվել է հանրահայտ Arduino միկրոկոնտրոլեր հարթակի վրա:

Սարքի օգտագործումը ցույց է տալիս թե ինչպես լրացուցիչ սպասարկման և աջակցության մակարդակը կարող են ապահովվել ժամանակակից ոչ բարդ տեխնոլոգիաներով այն մարդկանց, ովքեր գտնվում են անծանոթ վայրերում և վատ են տիրապետում տեղական լեզուն:

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play