Արա Պապյան.Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը եւ միջազգային իրավունքը
12-03-2011 11:39:01 | Հայաստան | Վերլուծություն
(Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունն ըստ միջազգային իրավունքի)
Այդ ժամանակ՝ 1921թ.-ի մարտի 16-ին, բոլշեւիկները պայմանա-գիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաս-տանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջա-նին, եւ մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ-ի դեսպան Գերմանիայում (1913-17թթ.)
Մարտի 16-ին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական, այսպես կոչված, պայմանագրի (16 մարտի, 1921թ.) հերթական տարելիցը: Հիրավի տարելիցը, քանի որ նշյալ պայմանագրից է ածանցվում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց թյուր պատկերացման, որոշվում է հայ-թուրքական սահմանը:
Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ են գրվել Մոսկ-վայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի կատարվել պայ-մանագրի փորձաքննություն՝ որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխու-թյան են ենթարկում կամ դադարեց-նում են փոխադարձ իրավունք-ներն ու պարտավորությունները»: (International treaties are agree-ments between subjects of International Law creating, amending or terminating their mutual rights and obligations): Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոն-վենցիայի (Vienna Convention on Treaty Law, 1969) մեջ:
Կոնվեն-ցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագի-րը բնորոշում է որպես «պետությունների միջեւ գրավոր կերպով կնքված եւ միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն» (an international agreement concluded between States in written form and governed by international law) : Այսինքն, պայմանագրի օրինակա-նության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապա-տասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայ-նորեն ճանաչված պե-տության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը:
Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիս-տական Ֆեդերատիվ Սովետա-կան Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջեւ: Քանի որ ցանկա-ցած պայմա-նագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորա-գրողների իրավա-կան կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավի-ճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ:
I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР) կարգավիճակը 1921թ.-ին:
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիա-լիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (РСФСР) ճանաչված պետություն, հետեւաբար միջազգային իրա-վունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճա-նաչումը սկսվել է միայն 1924թ.-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.): Մինչեւ 1924թ.-ը տեղի ունեցած, այս-պես կոչված, «ճանաչումները», չեն առաջացրել որեւէ իրավական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճա-նաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշ-նակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կա-ռավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր: Նման մոտեցումը երկ-րորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբ-րարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.), ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետա-կան կառավարության հայ-ցը այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կա-յացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կա-ռավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):
Վերոհիշյալ եւ տասնյակ այլ դատական վճիռներ եւ կառավա-րական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետեւաբար որեւէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքա-ցիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծավալել:
II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին:
Ըստ էության, սովետական իշխանության եւ կառավարության վերաբերյալ վերոգրյալը, ամբողջովին վերաբերում է նաեւ, այս-պես կոչված, «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարու-թյանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմա-նագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որեւէ հավակնու-թյուն չունեին օրինական իշխանությունների առկայու-թյան դեպ-քում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացու-ցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուր-քիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպու-թյուն էր (NGO), եւ նրա մեջ միավորված էին նախկին պատգամա-վորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նման-օրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանա-զան երկր-ներում, այդ թվում նաեւ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վար-չախումբը որեւէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերու-թյուններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայո-րեն, առնվազն մինչեւ 1922թ.-ի նոյեմբերը, այսինքն սուլթան Մու-համմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառա-վարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերու-թյունների մեջ մտնելու իրավունքը, եւ միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որեւէ անձի՝ հանդես գալու երկրի անունից:
Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով եւ միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը եւ Մուդ-րոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Մուս-տաֆա Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր:
Այդ իսկ պատճառով դեռեւս 1920թ. ապ-րիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլա-մի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահ-վան էր դատա-պարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահա-պատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմա-կան դատարա-նը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաս-տատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923թ. հու-լիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով:
Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերա-բերող մասը միջազգային իրավունքի եւս մի խախտում է, քանի որ «պայմանգրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստո-րագրող կողմերին եւ որեւէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»: Այս հիմնադրույթն ամ-րագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոն-վենցիայի 34-րդ հոդվածում. «A treaty does not create either obliga-tions or rights for a third State without its consent»:
Այսպիսով, ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը.
ա) անօրինական է ու անվավեր;
բ) այն չէր կարող որեւէ պարտավորություն պարունակել Հա-յաստանի Հանրապետության համար, առավել եւս որոշել հայ-թուր-քական սահմանը (պայմանագրում հոդված 1) կամ Նախի-ջեւանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանա-գրում հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է մի-ջազգա-յին իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբե-կանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնա-հարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավուն-քի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, «Պայմա-նագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրա-վունքի անբեկանելի հիմնադրույթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
(Սույն հոդվածը գրվել եւ տպագրվել է դեռեւս չորսը տարի առաջ` 16 մարտի, 2007թ: Քանի որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, հոդվածն ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նույնությամբ:)