Էդմոնդ Խուդյան. Ցավում եմ, որ ՀՀ իրավական համակարգում տիրում է անպատժելիության մթնոլորտը


Էդմոնդ Խուդյան. Ցավում եմ, որ ՀՀ իրավական համակարգում տիրում է անպատժելիության մթնոլորտը

  • 10-12-2012 16:07:55   | ԱՄՆ  |  Իրավունք

 

Էդմոնդ Խուդյանի պատասխանը Վլադիսլավ Մանգասարյանին ու ընթերցողներին.
                                                  
        «Առաջին հերթին ցավում եմ, որ ՀՀ իրավական համակարգում տիրում է անպատժելիության մթնոլորտը, իսկ հանցագործի պատիժը որոշվում է նրա հովանավորով, այլ ոչ օրենքի հիման վրա, իսկ տվյալ դեպքում, օրենքն ուժ չունի: Չկա մի անկախ ու անկաշկանդ մի կառույց, որն այսօր ուսումնասիրի ինչպես իմ, այնպես էլ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից ներկայացվող փաստերը և տար հստակ եզրակացություն, ոչ թե թերթերում անվերջ միմյանց պատասխաններ գրվեին: Իսկ նման իրավական համակարգում Հայաստանը մեծ ներդրողների է կորցնում: Սա է պատճառը որ Սփյուռքահայերի 90% չեն ցանկանում ներդրում կատարել Հայաստանում: 
 
         Վլադիսլավ Մանգասարյանի նշած տարածքներից ես անգամ $1 դոլար չեմ ստացել, վերցրել կամ շահել: Գեղամ Խաչատրյանի հետ գործարքների հետ կապված գումարի որոշ մասն ուղարկելուց հետո Վ. Մանգասարյանինց գրություն պահանջեցի ծախերը հասկանալու համար և պատասխանը չուշացավ, քանի որ նա ակնկալիք ուներ հավելյալ գումարներ ստանալու: Վ. Մանգասարյանը գրավոր հայտնեց, որ ստացված գումարը' $580,000-ը, մուծված է բանկի վարկին: Այդ գրությունը կցված է Իմ ուղարկած գումարները բանկին վճարելու մասին 1,2, որով Մանգասարյանը հաստատում է Գեղամ Խ-ի գործարքների գումարն իր կողմից ստացված լինելու փաստը: Հետևապես ես գումար չեմ ստացել, ոչ Գեղամից, ոչ էլ առավելըս Մանգասարյանից:    
 
        Հիմա անդրադառնամ ընդհանրապես ընկերությունից ինձ գումարներ փոխանցելու հիմքերին, մեխանիզմին և Վ. Մանգասարյանի հոդվածում ներկայացրած գործարքի իրական պատմությանը:
 
1. 2006-2007թ-ին ի հայտ եկած Վ. Մանգասարյանի վաղեմի գործընկեր և պարտատեր Ղևոնդ Ղալումյանի հետ համաձայնության գալով կնքում ենք Հոկտեմբեր 1, 2007 Եռակողմ Պայմանագիրը  որի համաձայն ես պարտավորվել եմ Մաշտոցի պողոտա թիվ 33ա հասցեում իմ անվամբ գրանցված սակայն նախնական առքուվաճառքի պայմանագրերով/գնորդներով ծանրաբեռնված 10.5 հարկանի` 9,167քմ շենքը ներդնել ինձ պատկանող ընկերությունում և Վ. Մանգասարյանին ու Ղևոնդ Ղալումյանին անհատույց հանձնել 38,9% $2,217,000 արժեքով բաժնեմաս: Դրա դիմաց «գործընկերներս» պարտավորվել են $2,000,000 վարկային պայմանագրի երաշխավոր հանդիսանալ, ինձ վարկից $1,300,000 վճարել և վաճառքներից առաջացած գումարների 50%ը փոխանցել այնքան ժամանակ մինչև եռակողմ պայմանագրում նշված իմ բաժին $3,481,000 գումարը կմարվի:  Նրանք պարտավորվել են շենքի շինարարությունն ավարտել, գրանցել ինձ հետ նախնական պայմանագիր կնքած գնորդների իրավունքները և հարկային պարտավորությունները կատարեն:  
Հետադարձ հայացքով կարող եմ փաստել, որ 2003 աշնանից մինչ 2010թ. Սեպտեմբեր Վլադիսլավ Մանգասարյանի մասնակցությամբ տասնյակ պայմանագրեր եմ կնքել և որևէ մեկով նա իր պարտավորությունները չի կատարել, իսկ ես իմ պարտավորությունները մշտապես կատարել եմ: Հույսս Ղ. Ղալումյանն էր, բայց Հոկտեմբեր 1, 2007 եռակողմ պայմանագիրը ոչ միայն բացառություն չէր, այլև` խարդախ դրսևորումների իմաստով` առանձնահատուկ ու ճակատագրական եղավ ինձ համար: 
Ես շենքը ներդրեցի, նրանց բաժնեմասեր տվեցի, ընկերության փաստացի ղեկավարումը հանձեցի Ղ. Ղալումյանին,  իսկ ընկերության տնօրեն էդուարդ Եսայանին լիազորեցի իմ փոխարեն հանդես գալ: Ես  կատարեցի բիզնեսին նպաստավոր մի քայլ և սպասում էի, որ իրենց խոստացածը կատարեին: Եռակողմ Պայմանագրից հետո Ղ. Ղալումյանը Վ. Մանգասարյանին համոզում է հեռանալ շենքից, քանի որ Վ. Մանգասարյանի պարտատերերը գրեթէ ամեն օր շենք էին գալիս, մեծ վեճերի տեղիք տալիս: Իսկ նրանց թիվը մեծ էր:
Նշեմ նաև, որ, առանց Ղ. Ղալումյանի կողմից բերված հաշվապահ Պ.Հակոբյանի ստորագրության, անգամ տնօրենը չէր կարող գումարային փոխանցում կատարել: Շենքի շինարարությունը դանդաղ, բայց իրականացվում էր, իսկ վաճառված տարածքներից առաջացած գումարների 50%-ը անգամ ինչ չէր փոխանցվում, արդարանում էին, խնդրում սպասել, ես էլ դեռևս սպասում էի: 
2009թ. հուլիսին շենքը 13 հարկի ավարտականի վկայական ստացավ: Նրանց խնդրանքով նորից գումարներ եմ ուղարկել, որպեսզի օր առաջ շինարարությունը ավարտվի, իմ գումարները ստանամ, գնորդներն իրենց բնակարանները, իսկ մնացած տարածքները «գործընկերներս» վաճառեն, հարկերը վճարեն ու իրենց շահույթը ստանան:
 
Ղևոնդ Ղալումյանը իր “առնելիք գումարները” նախապես վերցնում է ընկերությունից և 2009-ի ամռանը մի կողմ քաշվում, հրավիրում է Մանգասարյանին: Պարզվում է Վ. Մանգասարյանը անձամբ և իր «Վ.Է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի  միջոցով, առանց ինձ տեղյակ պահելու մինչ 2009թ. կնքված նախնական պայմանագրերով գումարներ էր ստացել բազմաթիվ քաղաքացիներից, այդ թվում Տերյան 8 փողոցի շենքի խաբված բնակիչներից և օր օրի ի հայտ են գալիս նոր գնորդներ, ովքեր գումարը ամբողջությամբ վճարել են Վ. Մանգասարյանին: Ավելի ուշ պարզվում է որ Հունվար 8, 2009թ.-ին դատարանի վճռով Վ. Մանգասարյանը սնանկ է ճանաչվել, իսկ 5 ամիս անց նաև սնանկ է ճանաչվում նրան պատկանող «Վ.Է.Ռ.Մ.» ՍՊԸ-ն: Մանգասարյանը իր պարտատերերի ցուցակը կրճատեց, իսկ ում չէր կարող պատճառաբանել, նրանց տեղափոխեց իմ շենքի ցուցակ, ինչի մասին ես պատկերացում չունեի:  
Կեղծ սնանկությունների հմտությամբ ոգեվորված, փողի հոտն առնելով, Վ. Մանգասարյանը պատռում է իր վերջին դիմակն ու 2009թ. սեպտեմբերին վերադառնում է շենք, իր ձեռքը վերցնում տնօրեն Եսայանի նկատմամբ շեֆությունն ու Եսայանից մի տեղեկանք վերցնում, որ ինքը' սնանկ Վլադը, իբր «հանդիսանում է Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի 21.7% բաժնետերը և իրավունք ունի տնօրինելու մաշտոցի 33/1 շենքի իր բաժնեմասի համարժեք տարածքների նկատմամբ» ու սկսում բնակարանների վաճառքի մեծ գումարներ հավաքել: Այդ վաճառքների մասին ինձ բոլորովին չեն տեղեկացնում:
Դեկտեմբերի 5, 2009թ-ին ժամանում եմ Հայաստան և պարզաբանումներ եմ պահանջում Ղալումյանից, Մանգասարյանից և նրանց փաստաբանից: Ոչ մի հիմնավորում, միայն նշում են, որ 2010թ. հունվարից $1,600,000 վարկի մայր գումարը ամսական վճարներով փակելու խնդիր կա, որպեսզի տարածքներ ազատվի: Հետո իմացա, որ բանկի հետ պայմանավորված, նրանք 2009թ. նոյեմբերից արդեն հիմնական պայմանագրեր են կնքել, ինձնից թաքուն:  Գնորդներից մեկը նրանց փաստաբանն էր, նրա պայմանագրերն ընկերությունում էին և նոր ցուցակ ստորագրելուն նշանակություն չտվեցինք, չնայած Վլադը հետագայում էլ իր ստորագրությամբ, ժողովի որոշմամբ հաստատել է իմ գնորդների մասնակի ցուցակը: Տես' Իմ Գնորդների Մասնակի Ցուցակ: Իմ ԱՄՆ մեկնելուց 2 օր անց հենց իրենց փաստաբանի տարածքի հիմնական պայմանագիրն են կնքում: Միաժամանակ  աղմուկ են բարձրացնում, որ բիզնեսը վնասով է: Հաշվապահությունից սկսվում են անհետանալ փաստաթղթեր` իմ գնորդների ցուցակը, եռակողմ պայմանագիրի հավելվածները:  
Դեկտեմբեր 30, 2009-ից մասսայական հայտարարություններ են սկսվում ինձ “գող” և “գցող” անվանելով, իմ գնորդներին զանգելով: Որ ամերիկացին, այսինքն ես, գումարները վերցրել ու «թռել է» և նրանց թելադրանքով  տնօրեն էդուարդ Եսայանը անամոթաբար Դեկտեմբերի 29, 2009թ.-ին ինձ գրություն (Էդիկի գրությունը ինձ) է ուղարկում, պահանջում $1,834,145: Ստացվում է, որ շենքը «քցում» են հերիք չէ, մի հատ էլ $1,834,145 պարտք եմ: Էդուարդ Եսայանը իմ տեղը ստորագրել է փոխառության պայմանագրերը, ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանին էլ ցուցմունք է տվել որ էդպես է: Նույն “սարքված” փոխառության պայմանագրերի մասին գործով դատախազ Լ. Հովհաննիսյանը դատարանում հաստատել է դա:  
 
Էդիկին եմ զանգահարում, նրան հանդիմանում: Այսինքն իմ ներդրած գումարները ետ ստանալու համար նրանք ինձ վրա այդ ստացած գումարները փոխառություն էին սարքել: Էդուարդ Եսայանը անցել էր նրանց տիրապետության տակ և ինձ «ընկերական խնդրում» է, որ ինձ չվտանգեմ ու անեմ ամեն բան այնպես ինչպես Վ. Մանգասարյանը ցանկանում է, քանի որ իմ «գլխին սարքելու» ծրագիր է իրականացվում: 2010թ. հունվարին  դիմեցի «Ամերիա» աուդիտորական ընկերությանը և գրավոր դիմեցին է. Եսայանին ու «գործընկերներիս», որպեսզի փաստաթղթեր տրամադրեն: Փաստաթղթեր չտրամադրեցին:  Վլադը զանգեց ինձ ու ասեց. «ընկերներիդ վրա փաստաբան ես բերում, արի խոսենք հարցերը լուծենք»:
 
Վլադի կողմից վկայակոչած Գեղամի գործարքի պատմությունը, գումարների շարժը
 
Հունվար 25, 2010-ին իմ ընկեր Գեղամ Խաչատրյանի հետ ժամանում եմ Հայաստան: Նա  գիտակցելով, որ իմ «գործընկերներն» իմ գլխին կարող են որևէ բան սարքել, ասում է, որ հանդիպումներին ինձ հետ կգա: Տեղեկանալով, որ Գեղամը անհանգիստ է Էդմոնդի համար, ընկերն է, գումարներ ունի, կարող է բանկի գումարները վճարելու հարցում օգտակար լինել, Մանգասարյանը «խելքը կորցնում է»: Նման հաջողությունը Վլադի համար երջանկությանը հավասար է: Նա Գեղամի հետ անմիջապես «շահավետ գործարքի» համաձայնության է գալիս:  Գեղամին առաջարկում է վարկի տոկոսները բանկին վճարելու փոխարեն Գեղամը 1 մլն դոլարի երաշխավորված /պայմանագրով, ժողովի որոշմամբ, 8 տարածքներով ապահովված/ ներդրում կատարի, որի հիման վրա Էդմոնդի գնորդների բնակարանները բանկի արգելանքից կհանվեն և վկայականներ կտրվեն, բոլոր հարցերը կլուծվեն, իսկ 6 ամիս անց Վլադն անձամբ Գեղամի անվամբ տարածքները կվաճառի, գումարները կվերադարձնի ու հավելյալ գումար էլ կտա: Գեղամը համաձայնվում է սկզբնական $600.000-ի գործարք կատարել, որի դիմաց 4 տարածք պետք է գներ` 227.7 քմ մակերեսով թիվ 4  տարածքը, 101.2 քմ մակերեսով թիվ 14 տարածքը, 79.7 քմ մակերեսով թիվ 15 տարածքը, 167.5 քմ մակերեսով թիվ 42  բնակարանը: 
Փետրվարի 2, 2010թ. կազմվում են համապատասխան պայմանագիր (Գեղամի ներդրումի պայմանագիր Փետ 2, 2010), ինչպես նաև ժողովի որոշում: (պայմանագիրը սխալմամբ կրում է Օգոստոս 2, 2010թ-ը, սակայն հաջորդ էջում ճիշտ օրը' Փետ 2, 2010) Հաջորդ օրը պետք է մեկնեինք ԱՄՆ և Գեղամը խնդրում է, որ գոնե մեկ վստահելի անձի ես ներկայացնեմ: Փետ 2, 2010թ. կնքվում են տարածքների նախնական պայմանագրերը, որոնցից 227.7 քմ մակերեսով թիվ 4  տարածքինը կնքվում է Գեղամի հետ, մնացածներն իր բարեկամների, իսկ 167.5 քմ մակերեսով թիվ 42  բնակարանի նախնական պայմանագիրը կնքվում է իմ վստահորդի հետ: 
       Մեկնելով ԱՄՆ, Փետ 5, 2010թ. փոխանցվում է առաջին $89.300ը`167.5 քմ մակերեսով թիվ 42  բնակարանի նախնական պայմանագրի հիման վրա: Սակայն Վ. Մանգասարյանը զանգահարում և խնդրում է պայմանավորվածության պայմանները փոփոխել, քանի որ այդ բնակարանի համար գնորդ (ներկայիս սեփականատերը` Չարչյան Մարինա Նիկոլայի) է ի հայտ եկել և գումար է ստացել: Վ. Մանգասարյանը խնդրում է թիվ 42  բնակարանը փոխարինել  167.9 քմ մակերեսով թիվ 13 բնակարանով: Գեղամը չի մերժում և այդ տարածքը տրվել է Վ. Մանգասարյանին պայմանավորվածության համաձայն: Տես Մարտի 6,2010 Պայմանագիր, կետ 6.
2010թ. փետրվարի  5-10-ին խոստացված $600.000-ից  $580.000-փոխանցվել է ընկերության հաշվին, իսկ $20.000 Վլադի համաձայնությամբ հետ եմ վճարել  ԱՄՆ-ից գնորդ Աշոտ Աբրահամյանին, որպես իր տարածքի մակերեսի տարբերության գումար: Գեղամի տարածքները ձևակերպում են ստանում: Իսկ $580.000ը փոխանցված լինելու և վարկը վճարելու վերաբերյալ Վլադը 25.02.2010թ. ստացական է գրում և նշում, որ կարող եմ ստուգել հավաստիությունը: ՏեսԻմ ուղարկած գումարնեը բանկին վճարելու մասին 1,2  Վ.Մանգասարյանի գրությունը:
Հետագայում’ Հոկտեմբեր-Նոյեմբեր 2010ին աուդիտի ժամանակ պարզում ենք, որ այդ $580,000 գումարից հետևյալ փոխանցումներ են կատարվել.
ա/$129,600 վճարվում է, որպես վարկի մայր գումար,
բ/ $880.00- տրվում է «Զ.Պողոսյան» շինարարական կազմակերպությանը,
գ/ $20,000- Վ. Մանգասարյանի որդուն Էդուարդ Մանգասարյանին,
դ/ $25,566 -վարկի հունվար ամսվա տոկոս,
ե/ $6,550- հարկային վճար,
զ/ $2,532- «Շիլան» կազմակերպությանը,
է/ $394,000`(160.000.000 ՀՀ դրամ) - Վլադի «ՎՄԳ գրուպ» ընկերությանը, որտեղից այդ նույն գումարները Փետ 15, 2010թ. Փետ 19, 2010թ. փոխանցվում է «Արին կապիտալ» ընկերությանը, որպես փոխառություն և նույն օրն այդ գումարն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը: Հետագայում այդ կեղծ փոխառության դիմաց «Արին կապիտալ» ընկերության սնանկության վարույթով Վլադը ձեռք է բերում շուրջ 200.000.000 ՀՀ դրամ արժեքով տարածքներ, որոնք պետք է տրվեին գումար վճարած գնորդներին: Բոլոր փաստերը ներկայացված են դատարան Պեկ-ի քննիչին, Ազգային անվտանգության ծառայություն, բայց…
 
Մինչ այդ, Փետ 25, 2010թ. միևնույն ստացականով Վ. Մանգասարյանը իր հերթական «փրկության» խուճուճ ծրագիրն է ուղարկում որով նպատակ է հետապնդում մինչ Փետ 27, 2010թ. ինձնից $200,000 կորզել: 2010թ. Աշնանը’ աուդիտի ժամանակ տեղեկանում եմ, որ 2010թ. փետրվարին բնակարանների վաճառքի համար Վ. Մանգասարյանը Հարթունյաններից /Փետ 18, 2010թ., թիվ 33 և 35բն./ ստանում է $250.000, Արմեն Ապրեսյանից/բն.34/` $120,000, Արմեն Բաբայանից/բն.57/$90.000, Հարթունյանների ներկայացուցիչ Սևակ Արզարունուց`90.000.000 ՀՀ դրամ և այլն, իսկ մարտ ամսին 175քմ մակերեսով թիվ 36 բնակարանը ձևակերպում է իր վարորդի անվամբ: Վ. Մանգասարյանը անցել էր թալանն իրականցնելուն, շարունակաբար թաքցնելով գնորդներից ստացած գումարների մասին:   
 
2010թ. մարտի 3-ին Գեղամն ու ես ժամանում ենք Հայաստան: Մանգասարյանը նախ խնդրում է, որ, պայմանավորվածության համաձայն ժողովի որոշմամբ թիվ 42  բնակարանն իրեն հանձնվի ու Խաչիկ Ղուկասյանին ասեմ, որ անվանափոխություն արվի: Վլադի խնդրանքին համաձայնվում եմ, նա էլ  պարտավորվում է բանկի արգելանքից հանել  ինձ հետ պայմանագիր կնքած գնորդների տարածքներն ու հիմանական պայմանագրեր կնքել, քանի որ իմ բերած գումարով վարկի մոտ կեսը մարվում է: Սակայն դա մնում է միայն թղթի վրա: Հետագայում պարզվում է Մանգասարյանը արգելանքից հանում է իր և Ղևոնդի գնորդների տարածքները, ձևակերպում տալիս, իսկ գնորդներն առ այսօր այդ բնակարանները չեն ստացել:  
Վ. Մանգասարյանը առիթից օգտվելով, Գեղամ Խաչատրյանին խնդրում է, որ 2010թ. փետրվար ամսվա բանկի $22.311 տոկոսը փակելու և ընկերության 41.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունների  մարման համար գոնե$150.000 էլ փոխանցի, որի դիմաց խոստանում է 151.9 քմ մակերեսով թիվ 19   բնակարանը գրանցել: 2010թ.  մարտի 07-ին Գեղամի հետ ԱՄՆ եմ մեկնում այն հույսով, որ բանկի հետ խնդիր չկա, գոնե ինձ հետ պայմանագիր կնքած գնորդների հարցն էլ կլուծվի: Ուղակի ինձ օգնելու և խնդիրներին վերջ դնելու նպատակով Գեղամ Խ-ն ԱՄՆ-ում տրամադրում է իր ունեցած $148,280-ը և այն 2010թ. մարտի 11-ին փոխանցվում է ընկերության հաշվին: 
Հետագայում եմ տեղեկանում, որ այդ գումարից միայն 2010թ. փետրվար ամսվա բանկի $22.311 տոկոսն է վճարվել, իսկ $126.700-ը2010թ. մարտի 11-ին կրկին փոխանցվել է «ՎՄԳ գրուպ» ընկերությանը, այնուհետև կեղծ փոխառությամբ փոխանցվել «Արին կապիտալ» ընկերությանը, որից Մարտ 23, 2010թ-ին վարկի $100.000 մայր գումարն է վճարվել, $14,187 տոկոսը, իսկ $12,750-ն ուղղվել է հարկային պարտավորության կատարմանը: Հետագայում մոտ 58.000.000 ՀՀ դրամի այդ կեղծ փոխառության դիմաց «Արին կապիտալ» ընկերության սնանկության վարույթով Վլադը ձեռք է բերում շուրջ 70.000.000 ՀՀ դրամ արժեքով տարածքներ, որոնք պետք է տրվեին գումար վճարած գնորդներին: Բոլոր փաստերը ներկայացված են դատարան, Պեկ-ի քննիչին, Ազգային անվտանգության ծառայություն, բայց…
     Ընդհանուր առմամբ նույն ձևով միայն 2010թ. փետրվար-մարտ ամիսներին «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ին փոխանցվել է 263.576.508 ՀՀ դրամ գումար: Իսկ Վլադիսլավ Մանգասարյանի նման “բարի համբավ” ունեցող “գործարարը” նույն Գեղամ Խաչատրյանի տարածքների վրա արգելանքներ է դնում և 3 անգամ դատ բացում նախ իր փեսա, իր փոխարեն ընկերության մասնակից գրանցված Հայկազ Սարգսյանի միջոցով, հետո էլ’ սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի թեթև ձեռքով: 
      Արդյո’ք Գեղամի և Վլադի միջև համաձայնեցված այդ գործարքների գումարներից ինչպես և որքան գումար կարող էի ստանալ, ինքներդ դատեք: 
        Հարգելի կայքերի խմբագիրներ և ընթերցողներ, խնդրում եմ Վլադիսլավ Մանգասարյանից պահանջել համապատասխան նախնական պայմանագրերը: Նա նույն մեթոդներով քրեական գործով խոստանում է հազարավոր փաստեր բերել ու մինչև այսօր դեռ ներկայացնում է: Նա իր կողմից նշված նախնական պայմանագրեր չունի, սա իր հերթական սուտն է, մոլորության մեջ գցելով բոլորին: Նրա մոտ իրոք նախնական պայմանագրեր կան, բայց միանգամայն այլ գներով: Եթե համապատասխան նախնական պայմանագրեր լինեին, ապա նա պայմանագրի գինը գոնե ՀՀ դրամով կնշեր: 
 
      Մանգասարյանի խմբի անբարոյականությունն ու լկտիությունը չափ ու սահման չունի, բայց ցավալին այն է որ սրանք հասարակ ավազակներ չեն, սրանք էլիտար ավազակներ են և նրանց անազնիվ ու կեղտոտ գործարքները տանում են ամենավերևները ...... այդ մասին շուտով հայտարարություն կլինի:  
 
Վլադը շատ մարդկանց ու ընտանիքների ճակատագիր է քանդել և այդ նպատակով շատ փոսեր է փորել, իսկ փոս փորողն մի օր ինքն է փոսն ընկնում: Չէ որ ատրճանակը մյուս անգամ կարող է կրակել, չէ որ պետք չէ խարդախությամբ ապրել, առավել ևս որդուն պետք չէ խառնել խարդախ գործարքներին, պարոն "բարի համբավ" ունեցող “գործարար” Մանգասարյան: 
Իսկ ինձ որևէ մեկը, առավել ևս դուք, կամ ձեր հովանավորներից որևէ մեկը վատ անուն կպցնելու բարոյական իրավունք չունի և չի էլ կարող, որովետև ես ճիշտ եմ ապրում, ինչը միայն ձեզ և ձեր նմաններին հասկանալի չէ»: 
 
Էդմոնդ Խուդյան 
ԱՄՆ 
Դեկտեմբերի 10, 2012
 
Նոյյան տապան  -   Իրավունք