ԵՄ դեսպաններին ներկայացվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


ԵՄ դեսպաններին ներկայացվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

  • 11-03-2011 17:21:58   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, ուրվագծել են ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացներին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ԵՄ դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Նոյյան տապան  -   Քաղաքական