Նվերներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում


Նվերներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում

  • 12-12-2012 12:50:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում դեկտեմբերի 6-ին խաղարկություն էր կայացել բաժանորդների միջև, որի ընթացքում հայտնի էր դարձել «Chevrolet Camaro» ավտոմեքենա, ինչպես նաև այլ արժեքավոր նվերները շահածների անունները:
 
Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ն անհրաժեշտ էր գնել «ՄՏՍ կոնեկտ»,  «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ կամ E960 3G Wi-Fi երթուղիչ, բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, և մոդեմը ստանալ անվճար: Խաղարկությանը հնարավոր էր մասնակցել նաև «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում:
 
Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել էին ընկերության վեբ-կայքի և լրատվության միջոցներով:
 
Հաղթողներն ընտրվել էին համակարգչային ծրագրով` պատահական ընտրությամբ: 12.12.12-ը հաջողակ թիվ դարձավ խաղարկության մասնակիցների համար:  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացավ նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
132 բաժանորդներից 18-ը ստացավ MTS Touch 551 հեռախոս, 57-ը` MTS Ego սմարթֆոն, 30-ը` BlackBerry® BoldTM 9700, 20-ը` Google Nexus S բջջային հեռախոս, իսկ յոթը` HTC Flyer պլանշետային համակարգիչ:
 
                           
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play