Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահական ընտրություններում իր ինքաառաջադրման մասին


Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահական ընտրություններում իր ինքաառաջադրման մասին

  • 22-12-2012 17:57:19   | Հայաստան  |  Քաղաքական



Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հրավիրված Քաղաքացիական ժողովում հայտարարվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի՝ 2013-ի ՀՀ նախագահի ընտրությանը ինքնաառաջադրմամբ մասնակցելու մասին: 

 
Քաղաքացիական ժողովը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ, որին հետեւեցին քաղաքացիական հասարակության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների ելույթներ, երաժշտական կատարումներ, ապա խոսք վերցրեց «Ժառանգության» նախագահը: Հովհաննիսյանը ներկայացրեց ապագա Հայաստանի իր պատկերացումները եւ դրանց իրականացման ծրագրերը, որ իբրեւ շարքային քաղաքացի ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելով՝ կցանկանար կյանքի կոչել  Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ: 
 
«Մենք բոլորս պետք է դառնանք ավելի քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական, ավելի հոգեղեն, քան հոգեւորական եւ ավելի հանրապետություն, քան հանրապետական: Որովհետեւ Հայաստանը ազատ է, անկախ է, միացյալ է մե՛ր միջոցով, մե՛ր կամքով, մե´ր ճամփով: Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը պետք է վերջապես գործի՝ մեկ անգամ եւ միասին»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին հետեւեց նախօրեին «Ժառանգության» կուսակցության վարչության կայացրած որոշման ընթերցումը, որը հավանության արժանացավ Քաղաքացիական ժողովի մասնակիցների եւ «Ժառանգության»  համագումարի պատվիրակների կողմից: 
 
«Հարգելով «Ժառանգության» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի որոշումը` 2013թ. նախագահական ընտրությանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ինքնառաջադրման ընթացակարգով, վարչությունը, որոշում է. 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտպանել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի թեկնածությունը»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play