«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը՝Հայաստանի ազգային ագրարային համալսարանում


«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը՝Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

  • 25-12-2012 16:22:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը դեկտեմբերի 25-ին ագրարային համալսարանում անցկացրին ՙՈսկե հասկ» մրցանակաբաշխությունը։ 
«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Այն բուհի անցնող տարվա աշխատանքների ամփոփումն է և նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: 
«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունն անցկացվեց հետևյալ 7 անվանակարգերում՝ 
1. «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» (Սոնա Ինգլիզյան՝ «Ապահովագրական գործ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրս), 
2. «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն» (ՙՎիվաՍել-ՄՏՍ՚),
3. «Համալսարանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձ» (ՙՄաքս-գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Խաչիկ Մանուկյան), 
4. «Լավագույն ֆակուլտետ» (Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ),
5. «Լավագույն ամբիոն» (Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն),
6. «Լավագույն կուրս» (Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, 3-րդ կուրս),
7. «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» (Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդ)։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը նշեց, որ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը բուհի ավանդական ծրագրերից է։ Նա բարձր գնահատեց բուհի նախորդ տարվա աշխատանքները՝ նշելով, որ մրցանակակիրներին ընտրելը բավականին դժվար էր, քանի որ արժանիները շատ էին։ 
Ցերեկույթն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play