Մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմ՝ հատուկ գնով


Մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմ՝ հատուկ գնով

  • 25-12-2012 17:10:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօրվանից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես կարող են ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը հատուկ գնով : Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 4000 դրամ, սակայն մինչև փետրվարի 28-ը բաժանորդագրվելու պարագայում մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով: 

 
Հիշեցնենք, որ  Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմն արդեն իսկ  կարելի էր ձեռք բերել 1 դրամով: 
 
Orange-ը տեղեկացնում է նաև, որ այժմ 14.4 Մբ/վ և 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմները հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 15 000 դրամով` նախկին 18 000 դրամի և 22 000 դրամի փոխարեն:
 
Նշենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ցանց իր ողջ ծածկույթում և մինչև 42.2 Մբ/վ արագություն` Հայաստանի երեք մեծ քաղաքներում:
 
Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբկայքում. 
http://orangearmenia.am/promos/: 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play