Անհայտ Թռչող մարմին Ադրբեջանի երկնքում


Անհայտ Թռչող մարմին Ադրբեջանի երկնքում

  • 10-01-2013 23:13:07   | Ադրբեջան  |  Առեղծվածներ



 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունվարի 9-ին երեկոյան ժամը 22։00-ին Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Գեյչայսկու շրջանում  երկնքում դիտվել է անսովոր ձեւ ունեցող անհայտ թռչող մարմին։ Հաղորդվում է, որ կլոր մարմինը լուսավորվում էր մեծ բարձրության վրա։, այնուհետեւ՝ իջնելով, շարունակում էր թռչել Արեւելքից դեպի Արեւմուտք, ապա կրկին ուղղվեց դեպի վեր։ Մոտ 2 րոպե տեւող լուսարձակումից հետո այն չքացել է տեսադաշտից։ Ականատեսները պնդում են, որ լուսարձակն ուներ մոտ 50-60 սմ տրամագիծ եւ երկինքն այդ հատվածում դարձել էր կաթնագույն։ Այդ շրջանի բնակիչներին հաջողվել է նկարահանել ԱԹՄ-ն տեսախցիկով։ Նրանց պնդմամբ, նման մարմին երեւացել է նաեւ անցած տարվա հունիսին, որի տեսագրությունը ներկայացված է այստեղ։
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ