Ժողով Կիպրոսում


Ժողով Կիպրոսում

  • 07-03-2011 17:50:02   | Կիպրոս  |  Մամլո հաղորդագրություն
Կիպրոսում, Այի Նապայի վանքում, մարտի 3-ին Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները մեկշաբաթյա խորհրդակցություն սկսեցին` ուսումնասիրելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի ստեղծած «Եկեղեցու բնույթն ու առաքելությունը» փաստաթուղթը: Խորհրդակցության նպատակն է համաշխարհային քննարկման նյութ դարձած եկեղեցաբանության ընկալման վերաբերյալ ներկայացնել Ուղղափառ Եկեղեցիների տեսակետը: Հավաքը հյուրընկալվում է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցին: Հավաքին մասնակցում են շուրջ 40 հոգեւորականներ, աստվածաբաններ, երիտասարդներ, ԵՀԽ անդամ Արեւելյան Ուղղափառ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավաքին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն, «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի անդամ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովի բացումը կատարեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Ամենապատվություն Քրիզոստոմոս արքեպիսկոպոսը: Ապա բացման խոսքով հանդես եկավ ԵՀԽ փոխատենապետ, խորհրդակցության ատենապետ Սասիմայի Գենադիոս միտրոպոլիտը: Ողջույնի իր խոսքում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթն անդրադարձավ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եկեղեցաբանական ընկալման հարցի շուրջ Ուղղափառ Եկեղեցիների բերած կարեւոր ներդրմանը, խոսեց առաջիկայում Յամայկայում կայանալիք Խաղաղության կոնֆերանսի մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Մարտի 7, 2011 թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն