Սփյուռքահայ գործարարը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան


Սփյուռքահայ գործարարը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

  • 16-01-2013 13:14:50   | ԱՄՆ  |  Իրավունք

ՀՀ դատարաններում անկախ երկարատև պայքարից այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ դիմումը ներկայացնում է Խուդյանի գործով դատավարություների ընթացքում տեղի ուենցած մի շարք խախտումների` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով: 

ՀՀ վճռաբեկ դատարանը հերթական անգամ հետևելով իր որդեգրած քաղաքականությանը` օրեր առաջ պարզապես հետ վերադարձրեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի վճռաբեկ բողոքը: Ամերիկահայ գործարարը բողոքարկում էր երկու ամիս առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճիռը, որով կրկին անգամ նրան տուժող չէին ճանաչել: 
Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարարին ՀՀ դատարանները արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին: Սրան զուգահեռ, ամերիկահայ գործարարին պատկանող ընկերության կանխամտածված սնանկության փաստով նախաքննության սկսվելուց 2 տարի հետո նոր միայն համալիր փորձաքննություն են նշանակել: Թե ինչ փուլում են այդ փորձաքննությունները, առայժմ ոչ մի նորություն չկա: Իսկ 2 տարի առաջ սկսված և մինչ օրս չավարտվող նախաքննության ժամկետի երկարացումները գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը` ողջամիտ է համարում:
<<Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ողջամիտ ժամկետներում գործի քննության, բայց այս գորոծով ողջամիտ ժամկետներ չկան: 2 տարի ձգվող ու չվերջացող նախաքննությամբ Խուդյանին խոչնդոտում են ստանալ իր վնասերի փոխհատուցումը, դատարանները ոչ մի կերպ չեն ուզում նրա տուժող ճանաչել և սա առանց որևէ հիմնավոր պատճառաբանության: Այս գործողություններով բազմիցս խախտվել է իմ վստահորդի արդար դատաքննության իրավունքը>>,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 Նշենք, որ սփյուռքահայ գործարարի փաստաբանները դիմել էին վճռաբեկ դատարան, քանի որ գտնում են, որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանա բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները: <<Սա հիմա ոչ մեկին ձեռնտու չէ, դրա համար էլ իմ վստահորդին տուժող չեն ճանաչում>>,- ասում է գործարարի մյուս փաստաբան Լեռնիկ Հվհաննիսյանը: 
Այս գործով մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն շարունակվում է բնակարանների վաճառքը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք