Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը


Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը

  • 17-01-2013 00:08:54   | Հայաստան  |  Սպորտ

 Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը:

 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրի կենտրոնական խաղը կայացավ առաջին խաղատախտակի վրա, որտեղ մրցաշարային աղյուսակի առաջատար Տիգրան Լեւոնի Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Զավեն Անդրիասյանի հետ:
 
Իրենց պարտիան ոչ-ոքի արդյունքով ավարտեց նաեւ Ավետիք Գրիգորյան- Հրանտ Մելքումյան զույգը:
 
Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի, Հովիկ Հայրապետյանը` Ռոբերտ Աղասարյանի, իսկ Արման Փաշիկյանը` Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ:
 
Մրցաշարային աղյուսակի առաջատարն է Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը` 4,5 միավորով:
 
Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունում հունվարի 17-ին հայտարարված է ընդմիջում: Հանդիպումները կվերսկսվեն հունվարի 18-ին:
 
 
 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play