Ում համար են ղողանջում սբ. Փրկչի զանգերը


Ում համար են ղողանջում սբ. Փրկչի զանգերը

  • 20-01-2013 21:48:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



 

Թուրքիայում աշխատելու մեկնած հայաստանցիները հիմնականում Երեւանից են, Վանաձորից եւ Գյումրիից: Կանայք մեծ մասամբ աշխատում են թուրքերի եւ հարուստ պոլսահայերի ընտանիքներում: Ճաշ եփելը, տուն մաքրելը եւ ծերերին ու երեխաներին խնամելն է նրանց հիմնական պարտականությունը:
 
Հայերը մեծ մասամբ ձգտում են ընտանիքով տեղափոխվել Թուրքիա: Ամենասկզբում ընտանիքի անդամներից մեկն է մեկնում: Ապրելու վայր եւ վաստակելու մի փոքր միջոց գտնելուն պես՝ իր մոտ է կանչում մյուսներին: Նրանք Ստամբուլ են բերում նաեւ երեխաներին, ովքեր հիմնականում դառնում են աշխատանքային թրաֆիքինգի զոհ: 
 
Հայաստանից ժամանած հայերը գրեթե չեն մասնակցում Թուրքիայի ներքին կյանքին: Պետության կողմից նրանք դիտարկվում են միայն որպես աշխատուժ: Թուրքիայի կառավարությունը դեպորտի չի ենթարկում նույնիսկ անօրինական ճանապարհով այնտեղ ապրող հայերին, քանի որ նրանք համարվում են ամենալավ վարպետները՝ ոսկերչության, կոշկակարության եւ այլ ոլորտներում: 
 
Թուրքիայի տնտեսության աճին համընթաց ավելանում է նաեւ Հայաստանից Ստամբուլ արտագաղթողների թիվը: Օրեցօր նոր ողբերգական պատմություններ են հայտնվում մեգապոլիսի նեղ փողոցներում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը