Բակտերիաները կօգնեն բիովառելիք ստանալ էլեկտրականությունից


Բակտերիաները կօգնեն բիովառելիք ստանալ էլեկտրականությունից

  • 30-01-2013 10:45:17   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա «խաբել» երկաթը թթվայնեցնող  բակտերիային:

Այժմ երկաթի փոխարեն բակտերիան «սնվում է էլեկտրոններով», որոնք օգտագործում է իր աճի համար: Սովորաբար բակտերիաների այդ տեսակը հանգեցնում է մետաղական խողովակների, նավերի, կամուրջների կորոզիային՝ ժանգոտմանը: Սակայն Մինեսոտայի նահանգի համալսարանի բիոտեխնոլոգիաների ինստիտուտի  (University of Minnesota’s BioTechnology Institute) հետազոտողները օգտագործել են էլեկտրոդի էլեկտրոնները եւ ստիպել են բակտերիային «շնչել»: Նրանց համոզմամբ, այդ մեթոդը հնարավորություն կտա էլեկտրականությունը վերածել բիովառելիքի:
Գիտնականները նշում են, որ հնարավոր է, որ իրենց նոր մեթոդը նպաստի էլեկտրականության էներգիայի վերածմանը իսկական նյութի, որը հնարավոր կլինի պահել ցիստերներում: Սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Հետազոտությունը տպագրվելու է mBio հունվարյան համարում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play