Սերժ Սարգսյանի վստահված անձինք. «մամուլում ապատեղեկատվություն է տարածվել»


 

Սերժ Սարգսյանի վստահված անձինք. «մամուլում ապատեղեկատվություն է տարածվել»

  • 18-02-2013 13:30:09   | Հայաստան  |  Քաղաքական
«Նոյյան Տապանի» թղթակիցը ժյամը  12:00-ին այցելեց   Գորիսի    37/7 ընտրատեղամասում, որում, ըստ  մամուլում տեղ գտած հրապարակումների, ընտրություններին հետեւում են Սերժ Սարգսյանի միանգամից երկու վստահված անձինք: 
«ՆՏ»-ի հետ զրույցում ՀՀ Նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի  առաջին վստահված անձը՝ Սմբատ Մկրտչյանը նշեց,  որ մամուլում «ապատեղեկատվություն է տարածվել» եւ ներկայացրեց, թե ինչպես է եղել իրականում: Ըստ նրա, ընտրատեղամասի  բացման ժամանակ՝ 08: 05 –ին  նա  նույն ժամին գրացվել է ընդհանուր մատյանում,  իսկ ժամը  08:33-ին իրեն փոխարինելու է եկել  ՀՀ  նախագահի թեկնածուի երկրորդ վստահված անձը՝ Հարություն Հովհաննիսյանը: Եվ այդ  փոփոխության պահը համընկել է  իրենց կողմից դեռ չպարզված լրատվամիջոցի  ընտրատեղամաս մտնելու հետ:  
Ս.Սարգսյանի երկրորդ վստահված անձը՝ Հ.Հովհաննիսյանը, ներկայացրեց հետեւյալ պարզաբանումը. «բացի այն,  որ այս տեղամասում վստահված անձ եմ, ես նաեւ պետք է քվեարկեի այստեղ։ Ես մտա ընտրատեղամաս,  կատարեցի իմ քաղաքացիական պարտքը, որից հետո գրանցվեցի  ընդհանուր մատյանում ժամը  08:33-ին:    Առաջին  վստահված անձը՝ տեսնելով, որ ես գրանցվել եմ արդեն ընդհանուր մատյանում,  դուրս է եկել  ընտրատեղամասից: Ես դեպքի մասին իմացել եմ  մոտ  երկու ժամ անց, եւ  տվյալ  լրատվամիջոցից  պահանջում եմ հերքում,  քանզի փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:
 
Այս տեղամասի նախագահ Գարիկ Միրզաթունյանն իր հերթին  հայտարարեց, որ   իրենց համար  անհայտ լրատվամիջոցի կողմից տարածած ինֆորմացիան  չի համապատասխանում իրականությանը:
 
Տեղեկացնենք, որ  այս ընտրատեղամասում ընտրատուփի հատակին  ճեղքվացք  չի հայտնաբերվել: Ժամը  12:55-ի սահմաններում  Գորիսի    37/7 ընտրատեղամասում  քվեարկությանն է մասնակցել  420 քաղաքացի: Այստեղ  ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է  է  1859 եւ լրացուցիչ ցուցակով   4 քաղաքացի: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական