Անձնագրի վրա դրված կնիքը հեշտությամբ մաքրվում է խոնավ մատով


Անձնագրի վրա դրված կնիքը հեշտությամբ մաքրվում է խոնավ մատով

  • 18-02-2013 13:49:46   | Հայաստան  |  Քաղաքական



Քիչ առաջ մենք տեղադրել էինք տեսանյութ, թե ինչպես կարելի է հատուկ նյութի մեջ թաթախված  բամբակի միջոցով հեշտությամբ մաքրել ընտրությանը մասնակցելու փաստն արձանագրած կնիքը  քաղաքացու անձնագրի համապատասխան էջից։ Այժմ ներկյացնում ենք երկրորդ տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես առանց որեւէ հատուկ նյութի՝ պարզապես խոնավ մատով կարելի է մաքրել այդ նույն կնիքը։  

Եվ այսպես, այս պահի դրությամբ արդեն կարելի է արձանագրել, որ «Նախագահական ընտրություններ-2013»-ը հիշվելու է այսպես. «ֆոկուս-պոկուս անձնագրերի հետ»։ Թե ինչ նոր առանձնահատկություններ կլինեն՝ կապված այս ընտրությունների հետ՝ ցույց կտա քվեարկության հետագա ընթացքը։

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play