Ադրբեջանցի իրավապաշտպանը բարձրաձայնում է ադրբեջանցի զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին


Ադրբեջանցի իրավապաշտպանը բարձրաձայնում է ադրբեջանցի զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին

  • 07-03-2013 14:50:27   | Ադրբեջան  |  Միջազգային

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, իրավապաշտպանն այդ քայլին դիմել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ սկսված հետպանդումների պատճառով: Ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում իրավապաշտպանը պատմել է, որ հետապնդումները սկսվել են 2012թ. հոկտեմբերին հրավիրված մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ նա բարձրաձայնել էր ադրբեջանցի զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին:

Նշենք, որ վերոնշյալ մամուլի ասուլիսին ներկա են եղել նաև ադրբեջանցի երկու մահացած զինծառայողի ծնողներ: Զինվորները մահացել էին 2012թ-ին.  պաշտոնական տվյալներով՝ ինքնասպան են եղել: Ծնողները, սակայն, վստահ են, որ նրանց սպանել են: Մամուլի ասուլիսի ժամանակ նրանք հայտարարել էին, որ իրենց երեխաների մարմիններն իրենց են հանձնվել առանց ներքին օրգանների: Ալեկպերովն իր հերթին նշել էր, որ ինքն ապացույցներ ունի, որ այդ զինծառայողներից մեկի սիրտն ու երիկամը վաճառվել է՝ 350 հազ. եվրոյով Իսրայելում:
 
Իրավապաշտպանը «Թուրանի» թղթակցին ասել է նաև, որ «դրսից» շարունակելու է պայքարել ադրբեջանցի զինծառայողների իրավունքների համար»:
 
Թերթ.am
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play