«Առավոտ». Շները չեն կերել աղջկա մասնատված մարմնի որոշ հատվածներ


«Առավոտ». Շները չեն կերել աղջկա մասնատված մարմնի որոշ հատվածներ

  • 09-03-2013 16:56:41   | Բրազիլիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 

Ֆուտբոլի Բրազիլիայի 2009 թվականի չեմպիոն «Ֆլամենգո» ակումբի նախկին ավագ, դարպասապահ Բրունո Ֆերնանդեշ դե Սոուզան մեղավոր է ճանաչվել սիրուհու սպանության մեջ եւ դատապարտվել 22 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստի պատվերով 25-ամյա Էլիզա Սամոդիուին խաբելով տարել են հյուրանոց, համարներից մեկում սպանել, մարմինը մասնատել ու կերակրել շներին: Իսկ այն հատվածները, որ շները չեն կերել, թաղել են բետոնի մեջ: Սպանությունը պատվիրվել է այն բանից հետո, երբ Էլիզան Սոուզայից ալիմենտ է պահանջել իրենց՝ լույս աշխարհ եկող երեխայի համար: Դարպասապահը 2009 թվականին առեւանգել էր Էլիզա Սամոդիուին, պահել կողպեքի տակ, ծեծել եւ պարտադրել ընդհատել հղիությունը: Իսկ 2010-ից Էլիզան անհետացել էր:  
 
«Առավոտ»
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play