Հակոբ Հակոբյանի քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին


Հակոբ Հակոբյանի քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին

  • 11-03-2013 15:51:46   | Հայաստան  |  Մշակույթ

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ցավակցականը  ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան կապակցությամբ. 
 
«Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչև վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին:
Ցավակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին»:  
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play