Ինչո՞ւ մինչ օրս պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առիթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինչո՞ւ մինչ օրս պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առիթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-03-2013 18:45:05   | Հայաստան  |  Քաղաքական



 

Արդյո՞ք հակասություն կա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ինչո՞ւ մինչ օրս պարոն Ծառուկյանը որեւէ ձեւաչափով չի հանդիպել եւ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առիթով.
 
Այս հարցին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուիխանյանն այսպես է պատասխանում. «Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիներին առաջնայնորեն եւ հիմնականում հետաքրքրում է, թե քաղաքական ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Ծառուկյանն ինչ ջանքեր են գործադրում իրենց կյանքում տեսանելի փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ, այլ ոչ թե միջանձնյա կամ արարողակարգային 2-րդական հարցեր»
 
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, ո ր եթե ԲՀԿ-ն չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, դա նշանակում է այդ կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը՝ թե հետընտրական իրավիճակի, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ կապված;
 
Քաղաքագետը դժվարանում է նաեւ ասել, թե ինչ ճանապարհ կընտրի ԲՀԿ-ն՝ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, թե կհամագործակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ;
 
«Դժվար է ինձ հասկանալ նպատակահարմարությունը, թե ինչի պիտի Սերժ Սարգսյանը կիսվի իր քաղաքական ռեսուրսներով մի քաղաքական ուժի հետ, որը ուղղակիորեն չի մասնակցել նախագահական ընտրություններին»,-ասաց նա։
 
Ա1+
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play