Բենեդիկտ XVI-ը հանդես եկավ իր վերջին հանրային ելույթով և օրհնությամբ


Բենեդիկտ XVI-ը հանդես եկավ իր վերջին հանրային ելույթով և օրհնությամբ

  • 15-03-2013 17:00:00   | Վատիկան Սիթի  |  Միջազգային

Բենեդիկտ XVI-ը հանդես եկավ իր վերջին  հանարային ելույթով որպես  Պապ արտասվալից  բազմությոան առջեւ, փետրվարի 28 - ին պապական ամառային նստավայր հանդիսացող  Կաստել Կանդոլֆոյում :

Բենեդիկտոսը  պաշտոնապես դադարեց Պապ լինել տեղական ժամանակով 20:00- ին,ստանալով   իր նոր՝   Պապ էմերիտուս  կոչումը:
 
Պաշտոնաթող  Պապը հաղորդել է,  որ նա այլեւս Կաթոլիկ եկեղեցու Գերագույն քահանայապետը չէ, այլ պարզապես մի ուխտավոր, որը սկսում է իր ուխտի  վերջին փուլն այս երկրի վրա:
 
Նա հրաժարական տվեց գրեթե ութ տարի  գահակալելուց հետո , դառնալով 600 տարվա  մեջ առաջին քահանայապետը, ով  հրաժարական տվեց:
 
Բենեդիկտոսը խոստացավ անվերապահ հնազանդությամբ  եւ ակնածանքով վերաբերվել   իր հաջորդին, եւ խնդրել է կարդինալներին,  որոնք ընտրելու են հաջորդ Հռոմի Պապին՝ հետևել   Աստծո առաջնորդությանը այդ խնդրի կատարման ժամանակ :
 
Ավելի վաղ Սուրբ Պետրոսի Տաճարում եւ Հռոմի բոլոր եկեղեցիներում  ղողանջել էին զանգերը, որպես հեռացող Պապի  հրաժեշտ  հոգևորականներին, միանձնուհիներին, Վատիկանի աշխատակազմին  եւ շվեցարական  պահակներին:
 
Իսկ վերջին խոսքում, Բենեդիկտոսը շնորհակալություն  հայտնեց  իր հոտին իրենց սիրո եւ աջակցության համար  և  մաղթեց, որ Քրիստոսի ողորմածությունը լինի   մարդկանց վրա: 
 
Սեդա Մանասյան
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play