Բենեդիկտ XVI-ը հանդես եկավ իր վերջին հանրային ելույթով և օրհնությամբ
15-03-2013 17:00:00 | Վատիկան Սիթի | Միջազգային
Բենեդիկտ XVI-ը հանդես եկավ իր վերջին հանարային ելույթով որպես Պապ արտասվալից բազմությոան առջեւ, փետրվարի 28 - ին պապական ամառային նստավայր հանդիսացող Կաստել Կանդոլֆոյում :
Բենեդիկտոսը պաշտոնապես դադարեց Պապ լինել տեղական ժամանակով 20:00- ին,ստանալով իր նոր՝ Պապ էմերիտուս կոչումը:
Պաշտոնաթող Պապը հաղորդել է, որ նա այլեւս Կաթոլիկ եկեղեցու Գերագույն քահանայապետը չէ, այլ պարզապես մի ուխտավոր, որը սկսում է իր ուխտի վերջին փուլն այս երկրի վրա:
Նա հրաժարական տվեց գրեթե ութ տարի գահակալելուց հետո , դառնալով 600 տարվա մեջ առաջին քահանայապետը, ով հրաժարական տվեց:
Բենեդիկտոսը խոստացավ անվերապահ հնազանդությամբ եւ ակնածանքով վերաբերվել իր հաջորդին, եւ խնդրել է կարդինալներին, որոնք ընտրելու են հաջորդ Հռոմի Պապին՝ հետևել Աստծո առաջնորդությանը այդ խնդրի կատարման ժամանակ :
Ավելի վաղ Սուրբ Պետրոսի Տաճարում եւ Հռոմի բոլոր եկեղեցիներում ղողանջել էին զանգերը, որպես հեռացող Պապի հրաժեշտ հոգևորականներին, միանձնուհիներին, Վատիկանի աշխատակազմին եւ շվեցարական պահակներին:
Իսկ վերջին խոսքում, Բենեդիկտոսը շնորհակալություն հայտնեց իր հոտին իրենց սիրո եւ աջակցության համար և մաղթեց, որ Քրիստոսի ողորմածությունը լինի մարդկանց վրա: