Վարպետյանին արգելում են գալ Հայաստան մի հրապարակման պատճառո՞վ


Վարպետյանին արգելում են գալ Հայաստան մի հրապարակման պատճառո՞վ

  • 06-04-2013 08:47:52   | Հայաստան  |  Քաղաքական

 

Ալեքսանդր Վարպետյանին ԱԱԾ աշխատակիցները երեկ չեն թողել մտնել Հայաստան, և նա այսօր գիշերել է «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ պետք է մնա մինչև ապրիլի 7-ը ՝ կիրակի երեկո:
Epress.am-ի հետ հեռախոսազրուցյում Վարպետյանն ասել է, որ կիրակի թռնելու է Թուրքիա, ապա վերադառնալու է Ֆրանսիա:
Հայագետը պատմել է, որ օդանավակայան վայրէջ կատարելուց հետո՝ ԱԱԾ աշխատակիցները իրեն մեկուսացրել են և ասել, որ չի կարող Հայաստան մտնել նույն պատճառով, ինչով իր մուտքը Հայաստան արգելել են 11 տարի առաջ: «Նախորդ պատճառն այն է, որ ես հանդիսանում են սպառնալիք Հայաստանի անվտանգության համար»,- պարզաբանել է Վարպետյանը:
Նա ասել է, որ ինքը խնդրի մասին ահազանել է բազմիցս. դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսիայի և ԵՄ-ի ԱԳՆ-ներին: Ըստ Վարպետյանի՝ դիմումները ուղարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պատասխանել է՝ հղում անելով Վիզաների և անձնագրերի վարչության պատճառաբանությունը, այն է՝ Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է 2002 թվականից:
Ըստ հայագետի՝ այս հիմնավորումը, որը, ըստ էության, սուտ ու կեղծիք է, հիմա փորձ է արվում չհիշատակել:
Ալեքսանդր Վարպետյանն ասել է, որ, ի տարբերությունը նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի, Կարեն Անդեասյանը հավելյալ հարցումներ չի արել ԱԱԾ ՝ իմանալու և ներկայացնելու հիմնավոր պատճառը, և բավարարվել է վարչության պատասխանով:
Իրավապահներին երեկ Վարպետյանը առաջարկել է տեղում հարցաքննել իրեն, սակայն նրանք ծիծաղել են այդ առաջարկի վրա:
Մեր այն հարցին, թե ինչու է Վարպետյանը որոշել Հայաստան գալ՝ իմանալով, որ իրեն արտաքսել են դեռ 2002 թվականին՝ հայագետը պատասխանել է՝ ներկայանցելով գալու նախապատմությունը:
Հայապահպան նախաձեռնությունների համակարգման խորհուրդը (ՀՆՀԽ ) Վարպետյանի 70-ամյակի միջոցառում է որոշել կազմակերպել Հայասանում և դրա համար ստորագրահավաք է իրականացրել: Իմանալով իրավիճակը՝ Վարպետյանը նախաձեռնողներին հորդորել է նախ դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմումը նախագահը ուղղել է Մշակույթի նախարարություն, որը պաշտոնական պատասխանում հավաստել է, որ չի առարկում, որպեսզի միջոցառումը տեղի ունենա Հայաստանում, ավելին՝ ներքին խոսակցություններում ասել են, որ պետական աջակցությունը կցուցաբերեն միջոցառման կազմակերպմանը:
Վարպետյանն ասել է, որ նման պաշտոնական պատասխան ունենալով՝ չէր կարող մտածել, որ իրեն չեն թողնի մտնել Հայաստան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարի 10-ից Եվրոպայի քաղաքացիների համար Հայաստան մտնելու վիզա հարկավոր չէ:
Մեզ հետ զրույցում Վարպետյանը համոզմունք է հայտնել, որ իր նկատմամբ հետապնդումների պատճառը իր հրապարակումն է եղել Հոկտեբերի 27-ի մասին: Վարպետյանը գրել է Մեղրիի պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Ղարաբաղը միացնել ՀՀ-ին, իսկ Մեղրին տալ Ադրբեջանին: Վարպետյանի հրապարակման համաձայն՝ պայմանագրին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ են եղել, և դա է եղել նրանց սպանելու պատճառը: Քանի որ պայմանագիրը Մինսկի Խմբին չէր կարող պարտադրված լինել Ռոբերտ Քոչարյանի կողմից, Վարպետյանը եզրակացրել է, որ հոկտեմբերի 27-ը դրսի ուժեր են կազմակերպել: Վարպետյանն ասել է, որ ինքը չի միայն խոսել Մեղրիի պայմանագրից: Դրան անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2007 թվականին վերադառնալով քաղաքականություն:
Վարպետյանի խոսքով՝ ինքը և Կարեն Դեմիճյանը հայագիտության ոլորտում շատ անելու ծրագրեր են ունեցել, և վերջինս հետաքրքրված է եղել հայերի ծագումնաբանության մասին հետազոտություններ անելու Վարպետյանի ծրագրով: Հայագետը պատմել է իր հայագիտական աշխատություններից և հավելել. «Ինչպե՞ս կարող է հայը ինձ Հայաստան չթողնել: Միանշանակ ուրիշների ձեռքը խառն է»:
Նոյյան տապան  -   Քաղաքական