Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության օրենսդրության շուրջ քննարկում


Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության օրենսդրության շուրջ քննարկում

  • 18-02-2011 16:18:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 17 փետրվարի 2011թ. - Այսօր Երեւանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված քննարկման առանցքում էին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատությունը կարգավորող օրենսդրական դաշտին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ օրենքի նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ տրամադրած իրավական կարծիքը: ,Գործընկերություն հանուն բաց հասարակությանե եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվական վարչության երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ կրոնական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության կարգավորման դաշտի մարտահրավերները եւ ներկայիս իրավիճակը, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի, ինչպես նաեւ հարակից օրենքների վերջին փոփոխությունները, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ 2010 թ, միջանկյալ համատեղ եզրակացությունը, նաեւ 2009թ. համատեղ եզրակացությունը: <Նախաձեռնությունը անհրաժեշտ ֆորում է հանդիսանում պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար` հայացքներ փոխանակելու վերջին օրենսդրական փոփոխությունների շուրջ >, - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, - <Այս քննարկման նպատակն է նպաստել Հայաստանի ջանքերին` կրոնի կամ դավանանքի հիմնավոր օրենսդրություն պատրաստելու գործում>: Միջազգային փորձագետները ներկայացրեցին վերլուծության արդյունքները եւ իրավական կարծիքում ամփոփված առաջարկները, ինչպես նաեւ դիտարկեցին օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղիները: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր բացման ելույթում նշեց. <Մենք պատրաստակամ ենք եւ պայմանավորվածություն ունենք նախագծերի վերանայման ընթացքաում օգտվել ՎԵնետիկի հանձնաժողվի փորձագիտական խորհրդատվությունից եւ աջակցությունից: Օրենսդրական փաթեթի վերջնական տարբերակները պատրաստ լինելուն պես` կրկին կներկայացվեն Վեետիկի հանձննաժոովի փորձագետների դիտարկմանը>: ,Գործընկերություն հանուն բաց հասարակությանե նախաձեռնության անդամ ,Հայաստանի հելսինկյան կոմիտեե ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը հավելեց. <Հանրության անհանդուրժողական վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների եւ համայնքների նկատմամբ կարող է այդ խմբերին քաղաքացիական կյանքից մեկուսացնելու սպառնալիքներ ներկայացնել>:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն