Թուրգութ Օզալի սպանության մեջ մեղադրվում է թուրք գեներալը


Թուրգութ Օզալի սպանության մեջ մեղադրվում է թուրք գեներալը

  • 17-04-2013 11:28:08   | Թուրքիա  |  Իրավունք

 

Թուրքական՝ պաշտոնաթող գեներալ Լեւենթ Էրսոզը մեղադրվում է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դեմ մահափորձ կատարելու մեջ։  Գեներալը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը, որը  կազմվել է 2 վկաների արած հայտարարությունների հիման վրա, որոնք պնդում են, թե նախկին նախագահին սպանել են «Թուրքիայի ազգային ռազմավարությունների եւ շարժման» վարչության կազմում գտնվող «Սպիտակ ուժերը», որոնց մեջ է եղել Լեւենթ Էրսոզը։  
Հիշեցնենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահը 1993-ին մահացել է կասկածելի պայմաններում: Նրա կինը պնդում է, որ ամուսնուն թունավորել են: Թուրքական NTV-ի փոխանցմամբ փորձաքննություն իրականացնելու համար նախորդ տարվար հոկտեմբերին Թուրգութ Օզալի գերեզմանը բացել են:
 
Նոյյան տապան  -   Իրավունք