Շարունակվում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մարզային համերգները


Շարունակվում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մարզային համերգները

  • 18-04-2013 18:11:28   | Արարատի մարզ  |  Մշակույթ

 

Ապրիլի 19-ին՝ ժամը 17:00, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը:
«Hollywood Non-Stop»-ը սիրված ծրագիր է։ 2012 թվականին այն ներկայացվել է երևանյան բուհերում։ Իսկ այս տարվա սկզբից հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը հնչում է ՀՀ մարզերի համերգասրահներում և մեծ ոգևորությամբ ընդունվում ունկնդրի կողմից։ Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում։ 
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քաղաքականությունն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել նաև մարզերի բնակչությանը։ Այդ նկատառումից ելնելով՝ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը պարբերաբար հյուրընկալվում է հանրապետության տարբեր տարածաշրջաններում։  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play