Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել եղեռնի ժամանակ զոհված քաղաքական գործիչների ու մտավորականների լուսանկարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել եղեռնի ժամանակ զոհված քաղաքական գործիչների ու մտավորականների լուսանկարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-04-2013 12:11:50   | Թուրքիա  |  Քաղաքական



 

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մոմ վառել եւ մեխակներ դրել   եղեռնի ժամանակ նահատակված հայ քաղաքական գործիչների ու մտավորականների լուսանկարներին: «Ակոս»-թերթի փոխանցմամբ` սգո միջոցառմանը ելույթով հանդես է եկել թուրք հայտնի պրոֆեսոր  Գենջայ Գյուրսոյը, որն իր ելությում նշել է, որ 1915-թվականի  ապրիլի 24-ից սկսված Ստամբուլում 2 հազար 345 մտավորականների  ձերբակալությունները  սկիզբը դրեցին  Հայոց ցեղասպանության: Նա հիշեցրել է նաև , որ 2007-ին սպանվել է հայ մտավորական  Հրանտ Դինքը,  2011-ին` Սեւակ Շահին Բալըքչըն և   նրանց սպանողներն ու սպանության կազմակերպիչները  մինչ օրս գտնվում են ազատության մեջ: Հավելենք, որ բացի Ստամբուլից,  Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում ևս տեղի են ունեցել սգո միջոցառումներ եւ կոնֆերանսներ՝ նվիրված՝ Հայոց ցեղասպանությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play