Կամփոփվեն «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի<br /> արդյունքները<br />


Կամփոփվեն «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի
արդյունքները

  • 15-02-2011 16:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ. ապրիլ ամսին մեկնարկած «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու եւ 2011թ.-ի խնդիրները ներկայացնելու նպատակով փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օտանյանը կհանդիպի ծրագրի մասնակից գիտության եւ մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների եւ ՀՀ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ: Ինչպես նշված է «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրությունում, «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում 2010թ.-ին կատարվել է 153 այցելություն զինված ուժերի զորամասեր, կազմակերպվել 241 դասախոսություն: Ծրագրին մասնակցել են գիտության եւ մշակույթի ոլորտի 127 ներկայացուցիչներ, ներգրավված են եղել գիտակրթական եւ մշակութային 14 հաստատություններ:
Նոյյան տապան  -   Քաղաքական