Հունիսի 24-25-ին Երեւանում կանցկացվի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն»ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը


Հունիսի 24-25-ին Երեւանում կանցկացվի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն»ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը

  • 21-06-2011 19:53:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հունիսի 24-25-ին Երեւանում (Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը, որին զուգահեռ կանցկացվի նաեւ Մայքրոսոթֆ Ինովացիոն ֆորումը: Դեռեւս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ հայտարարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում, կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը էապես փոխելու եւ երկրի տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Որպեսզի միջոցառում այցելեն միայն թիրախային խմբերը, ֆորումի մուտքը կլինի միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով: Տոմսերի արժեքը սինվոլիկ է` 6000 դրամ: Տոմսեր գնած այցելուները հնարավորություն կունենան նաեւ մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի կողմից հաղթողին կշնորհվի Samsung հեռախոս եւ «Hi-Line» ինտերնետ-ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից` Wireless Desktop 800 (անլար մկնիկ, ստեղնաշար): ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ընթացքում «ԱրմենՏել» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունները կներկայացնեն «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայուոթյունները: Ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play