Աշխատանքային խորհրդակցություն նվիրված Ասկերանում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին


Աշխատանքային խորհրդակցություն նվիրված Ասկերանում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին

  • 04-06-2013 13:49:07   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն եւ այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետեւանքով շրջանում ստեղծված իրավիճակին:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play