«ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում ներկայացվել են Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր


«ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում ներկայացվել են Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր

  • 10-06-2013 11:46:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում
Վրացական AzRy, Newtelco Georgia և Navigator կազմակերպությունները կմասնակցեն «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013»-ին, որն այս տարի կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում: 
AzRy-ը Թբիլիսիի տրանսպորտային ինֆորմացիոն համակարգի ստեղծող և սպասարկող ընկերություն է: Ֆորումի ընթացքում կներկայացնի հետևյալ լուծումներն ու համակարգերը.
“Journey Planner” (ճանապարհորդություն պլանավորող) լուծումը - այն համացանցի վրա հիմնված լուծում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կանգառներից հաշվարկել ճանապարհորդության օպտիմալ պլանը՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների ժամանակացույցերը և օգտատերերի այլ նախասիրությունները: 
Թիֆլիսի ուղեվարձի վճարման համակարգը, որը 2006թ.-ից սկսած կիրառվել են Թբիլիսիի մետրոյի, ավտոբուսների ուղեվարձի վճարման համար
Հանրային փոխադրամիջոցի տեղեկատվական համակարգը, որը տրամադրում է տեղեկություն տարբեր տրանսպորտների երթևեկության մասին 
Դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգը
Միացյալ դրամական փոխանցումների համակարգը 
Կոմունալ վճարումների իրականացման համակարգ, որը կիրառվել է խոշորագույն վրացական բանկերի համար 
Մյուս ընկերությունը` Newtelco Georgia-ն,  ֆորումին կներկայացնի տվյալների կենտրոն (Data Centre): ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցի նաև վրացական ՏՀՏ ոլորտի խոշորագույն լրատվամիջոց Navigator-ը:
Միջոցառումը  կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, lragir.am, ireport.am, mwnews.am, erit.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play